ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հինգ օր առաջ տեղափոխվել է Սպիտակ տուն, ամենաշատը հավանել է իր ննջասենյակը և հեռախոսները։ Այս մասին նա ասել է The New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Այստեղ ամենագեղեցիկ հեռախոսներն են, որ տեսել եմ իմ կյանքում։ Աշխարահի ամենաանվտանգ համակարգը»,-ասել է նա հավելել, որ ինքը շարունակում է օգտագործել իր հին և վատ պաշտպանված Android համակարգով բջջային հեռախոսը՝ չնայած խորհրդականների հորդորներին։
Թրամփի խոսքով՝ իր վրա լավ տպավորություն է թողել նաև Օվալաձև գրասենյակը, մասնավորապես՝ գրասեղանը։ Նա նաև ասել է, որ արթնանում է առավոտյան ժամը 06։00-ին, լուրեր է դիտում հեռուստացույցով սկզբում իր անձնական սենյակում, ապա ճաշասենյակում։ Մոտավորապես ժամը 09։00-ին նա շփվում է իր օգնականների հետ, իսկ երեկոները սովորաբար անցկացնում է հեռուստացույցի առաջ։
Այս նյութը դիտել են - 1241 անգամ