«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀԿ շարքերը լքելուց վտանգ կա, որ այդ շարքերը գնալով կնոսրանան։
Մեզ հասած տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի հետ նախօրեին ունեցած զրույցում զգուշացրել է՝ եթե ընթացիկ տարում Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակը չգլխավորի եւ չապահովի Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ինքը՝ մեծ խմբով կհեռանա ՀՀԿ-ից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում