Մեր ժամանակների ռեմբոները. որտեղ են նրանք ծառայել Politik
2017-01-30 01:04:00

Այսօր  Հայկական բանակի հիմնադրման օրն է: Բանակը  մեր երկրի հիմքն է և դժվար է պատկերացնել անկախպետականություն նման բարդ տարածաշրջանում առանց բանակի: 

Բանակի վերաարժևորման առումով օրինակելի երկիր է Իսրայելը: Դժվար է այս երկրում պատկերացնել, որևէ պաշտոնատար անձի, որը չի ծառայել բանակում: Իսրայելում ծառայում են բոլորը, քանի որ երկրի պաշտպանությունը բոլորի պարտականությունն է:

Հայաստանում այս առումով հակառակ պատկերն է: Մեր երկրում կարելի է գտնել բազմաթիվ պաշտոնատար անձանց, որոնք չեն ծառայել Ազգային բանակում: Իհարկե նրանք ունեն իրենց հիմնավորումները, որ իրենք ավելի կարևոր գործով են զբաղված եղել, սակայն  մի բան հստակ է թշնամիներով շրջապատված երկրի համար չի կարող պաշտպանությունից ավելի կարևոր հարց լինել:

Հետաքրքիր է, որ այս իշխանությունները նաև զինվորական մեդալներով են պարգևատրում նման գործիչների: Մեր կողմից նշված խնդրի վառ վկաներն են ՀՀԿ-ական չորս երիտասարդներ՝ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը և Տարոն Մարգարյանը: Նշված բոլոր անձիք էլ չեն ծառայել բանակում, սակայն չգիտես ինչու պարգևատրվել են զինվորական մեդալներով:

Էդուարդ Շարմազանովը պարգևատրվել է  ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով և «Անդրանիկ Օզանյան» մեդալով:  Արմեն Աշոտյանը  ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով: Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:

Այս գործիչները հաճախ հպարտանում են Ազգային բանակով նշում, որ այն մեր երկրի պարծանքն է: Որևէ մեկը մինչ այս օրը չի բացատրել, թե այս երիտասարդները ինչու չեն ծառայել, այդ ինչ ծառայություն են մատուցել մեր պետությանը: Բացի իրենց կարիերայից ինչ առաջընթաց են գրանցել:

Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը բժշկագիտության մեջ մեծ հայտանգործություն են արել, որը օգուտ է  բերել մեր երկրին և բանակին, թե Էդուարդ Շարմազանովն ու Տարոն Մարգարյանն են անուրանալի ծառայություն մատուցել մեր պետությանը: 

Իրականությունն այն է, որ նրանք բացի իրենց   աթոռներին մնալու համար արված գործերից ոչինչ էլ չեն արել:

politik.am

Այս նյութը դիտել են - 1611 անգամ