«Վաղը Քոչարյանն ու Սարգսյանն էլ նույնը բանը կասեն…» Hayeli
2017-01-30 02:05:00

Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ԶՈՒ-ն որեւէ դերակատարություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ․

«Այո, ես եղել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը արտակարգ իրավիճակի վերաբերյալ:

Մարտի 1-ին Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարեւոր օբյեկտների պաշտպանությանը, եթե ես իմ մեղքի չափը ունեմ՝ ես պատասխան եմ տալիս»,-մասնավորապես ասել է նա։

Hayeli.am-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը նույնպես հայտնի դեպքերից հետո ձերբակալվել է, հիմնավոր չի համարում Սեյրան Օհանյանի արդարացումները․

«Մարտի մեկի իր ելույթի ժամանակ ես արդեն ձերբակալված էի, եւ իր ելույթը տեսել եմ հեռուստատեսությամբ։ Նա ոչ միայն ընթերցել է այդ հրամանագիրը, այլեւ ահաբեկել է իր կեցվածքով, հռետորաբանությամբ։ Եւ հետո, եթե ասում է մեղավոր չեմ, ինքը ներքին մարդ է  եղել չէ՞, թող ասի ովքեր են մեղավորները, թող հետաքննությանն օգնի բացահայտել, թե իր իմացությամբ պատասխանատուները ովքեր են․ այ էդ դեպքում ես կընկալեի իր ասածը»,-ասաց Մակեյանը։

Մակեյանի խոսքով՝ այս դեպքում իր համար ընկալելի չեն Օհանյանի խոսքերը․

շարունակությունը՝ այստեղ

 

Այս նյութը դիտել են - 1243 անգամ