Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀԿ-ն լքելու դիմումը. Շարմազանով News
2017-01-31 00:51:00

ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր՝ հունվարի 31-ին, ներկայացրել է կուսակցությունից դուրս գալու դիմումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը դեռեւս դիմում չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը կուսակցությունից դուրս գալու մասին հայտարարել է  օրեր առաջ: Ավելի վաղ գրել ենք, որ կուսակցությունը լքելու  մտադրություն ունի նաեւ ՀՀԿ խմբակցությանպատգամավոր Մհեր Սեդրակյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը, սակայն նրանք դեռեւս դիմում չեն ներկայացրել:

Այս նյութը դիտել են - 1463 անգամ