Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի`«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հարվածելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: ՀՔԾ-ն գործը կարճել է հանցակազմի բացակայության հիմքով: Մեր լրագրողը արդեն ստացել է համապատասխան ծանուցագիրը: Իսկ գործով քննիչ Վազգեն Ավետիսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերի 7-ին Ռուբիկ Հակոբյանը հարվածել եւ հայհոյել է «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանին: Պատգամավորին թերևս դուր չի եկել մեր լրագրողի հարցերը, որից հետո նա կանչել է նրան առանձնազրույցի, ուղեկցել ԱԺ այն հատվածը, որտեղ տեսախցիկ չկա, անսպասելի հարվածներ հասցրել և հայհոյել «Հրապարակ»-ի լրագրողին:
Միջադեպը քննադատել են բազմաթիվ լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններ, ՀՔԾ-ում էլ հարուցված էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) հատկանիշներով, որի շրջանակներում Ռուբիկ Հակոբյանը հարցաքննվել էր:
Այս նյութը դիտել են - 1567 անգամ