Ընտրություններից առաջ ամենատարբեր քաղաքական գործիչներ սկսել են ակտիվանալ և ցույց տալ, որ իրենք հասարակությանը մոտ են կանգնած ու կիսում են նրանց հոգսերը:
Ընտրություններից առաջ երկար տարիներ իշխանական համակարգում եղած գործիչները գրանցվում են նաև սոցիալական ցանցերում: Նման ցանցերից առավել հաճախ քաղաքական գործիչների կողմից օգտագործվում է ֆեյսբուք սոցիալական ցանցը:
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ-ական Արման Սահակյանը նույնպես ակտիվացել է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նա հաճախ է գրառումներ կատարում ու կիսվում լուսանկարներով, որտեղ զինվորականների հետ է՝ մարտական դիրքերում:
Արման Սահակյանը ևս փորձում է զինվորականների ֆոնին լուսանկարվելով բարձրացնել իր հեղինակությունը:
Այս նյութը դիտել են - 1615 անգամ