Սիրելի՛ մարտական ընկերներ, եղբայրնե՛ր
Ազատամարտիկների դաշինքի այսօրվա որոշումը՝ միանալ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ինձ համար ոչ միայն քաղաքական աջակցություն է, այլև, առաջին հերթին, մարտական ընկերների կողմից ցուցաբերված բարձր վստահության դրսևորում և մեծ պատիվ։
Չեմ թաքցնում, ես, իրոք, ունեմ ձեր կարիքը։ Ինձ համար կարևոր է, որ իմ կյանքում սկսված այս նոր փուլը մենք անցնելու ենք միասին՝ մեջք մեջքի տված։ Ինչպես 90-ականների սկզբին մենք, կողք կողքի կանգնած, գիտեինք միասնականության գինը, գիտեինք՝ ինչի համար ենք դուրս եկել պայքարի, և պատրաստ էինք մեր կյանքը նվիրաբերել հանուն ընդհանուր հաղթանակի, այնպես էլ այսօր մեզ միավորում է մեկ նպատակ՝ շենացնել, ուժեղացնել մեր երկիրը։
Ինչպես 25 տարի առաջ մենք կարողացանք պատվով լուծել խնդիրը, այնպես էլ անելու ենք այսօր՝ խաղաղ պայքարում, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, հանուն Հայաստանի և Արցախի զարգացման, հանուն մեր ժողովրդի բարեկեցության։
Շնորհակալ եմ, տղե՛րք։
Հարգանքով՝ Սեյրան Օհանյան
Այս նյութը դիտել են - 1443 անգամ