Ծնունդդ Շնորհավոր «Հրապարակ» 2017-02-17 09:54:00
«Հրապարակի» 9-ամյակին
![](files/f283dbfba/8087/9687a0cdb2b9b6.png)
Հայաստանում ազատ խոսքն, ինչպես հայտնի է, այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ մեզանում: Մատների վրա կարելի է հաշվել լրատվամիջոցների, որոնք այս կամ այն կերպ չեն ենթարկվում վերահսկողության, որոնք չեն ծառայում այս կամ այն չինովնիկի, օլիգարխի և մնացյալի շահերին:
«Հրապարակ» օրաթերթը , որի գործունեության 9- ամյակն է լրանում , արդարև , կարելի է ու պետք է դասել այն բացառիկների շարքին , որոնք իրենց գոյության ողջ ընթացքում անդավաճան են մնացել իրենց կոչմանն ու ազատ խոսքի իրենց իրավունքը չեն վաճառել՝ չնայած առիթներ միշտ էլ ունեցել են :
Այս իմաստով՝ պետք է հատկապես ընդգծել գլխավոր խմբագրի՝ Արմինե Օհանյանի ունեցած մեծ դերն այս հարցում , ով սեփական անձով իսկ հասցրել է ոչ միայն լրատվական դաշտի , այլև բազմահազար ընթերցողների շրջանում անաչառ խոսքի , ազատության , անկողմնակալ լրատվության ու իրերի օբյեկտիվ վերլուծության յուրատեսակ սիմվոլ դառնալ :
Նա ոչ միայն շարունակաբար բացառիկ սոլիդարություն է ցուցաբերել իր կոլեգաների նկատմամբ , այլև հանդիսացել է Հայաստանում ազատ խոսքի բացառիկ ջատագովներից մեկն , ով բազմիցս է ապացուցել՝ հանուն սեփական սկզբունքների կանգ չի առնի ոչնչի առաջ :
Միակ մաղթանքը , որ , թերևս , կարելի է ու պետք է հնչեցնել՝ «Հրապարակի » 9- ամյակի առթիվ , միակն է՝ շարունակել մնալ սեփական սկզբուքներին հավատարիմ , շարունակել մնալ դաշտի առաջատարներից մեկն ու մարմնացումը խոսքի ազատության ...
Ծնունդդ Շնորհավոր «Հրապարակ»:
USArmenianews.com
Այս նյութը դիտել են - 2666 անգամ