ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը` պատասխանելով Newsbook.am-ի այն հարցին, թե արդյո՞ք չի պատրաստվում միանալ ԱԺ պատգամավորների ստորագրահավաքին` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ազատ արձակման հարցով, պատասխանել է. «Հարց կարո՞ղ եք տալ, ուրիշ, ավելի հետաքրքիր հարց»:
Փաստորեն, Շուշան Պետրոսյանի համար «Հաց բերողի» ազատ արձակման հարցը չի հետաքրքրում:
Թեպետ այդ հարցը վերջին օրերին հանրության շրջանում ամենաքննարկվող թեման է, Ազգային Ժողովում քննարկվում է, Ազատության հրապարակում շուրջօրյա հավաքներ են, ժողովուրդը զայրացած է:
Բայց այս ամենը Շուշան Պետրոսյանին հետաքրքիր չէ:
Հետաքրքիր է, բա այդ դեպքում ի՞նչ է այս պատգամավորին հետաքրքիր:
Թե երբ Սերժ Սարգսյանը իրեն նորից պատգամավոր կդարձնի` «ժողովրդին ծառայելու» համար:
Կամ երբ իրեն Սերժ Սարգսյանը իրեն նորից պատգամավոր կդարձնի` ազգանվեր գործունեության համար:
Կամ երբ իրեն Սերժ Սարգսյանը իրեն նորից պատգամավոր կդարձնի` Նժդեհի ուսմունքները յուրացնելու համար:
Կամ երբ իրեն Սերժ Սարգսյանը իրեն նորից պատգամավոր կդարձնի` խորհրդարանում կոճակները լավ սեղմելու համար:
Կամ երբ իրեն Սերժ Սարգսյանը իրեն նորից պատգամավոր կդարձնի:
Ոնց որ թե շատ հետաքրքիր հարցեր տվեցինք մենք Շուշան Պետրոսյանին: Թերևս, միակ թեման, որ նրան հետաքրքրում է:
Այս նյութը դիտել են - 5028 անգամ