Կարեն Կարապետյանի խորհրդականը սիրում է իրեն տեսանկարահանել և տեղադրել սոցցանցում (տեսանյութ) Hraparak
2017-03-03 14:44:00

Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանը յուրօրինակ PR արշավներ է իրականացնում: Նա սիրում է իրեն տեսանկարահանել եւ այդ հոլովակները տեղադրել սոցցանցերում։

Օրինակ՝ տեսանյութերից մեկում կիսահայերեն, կիսառուսերեն, Ռուզաննա Խաչատրյանի եւ Սեյրան Օհանյանի Զատիկի տոնին հայտնի նախշերով գլխարկը գլխին Մհեր Տերտերյանը լուրջ-լուրջ սկզբից եղանակի տեսություն է անում, հետո անդրադառնում բիզնեսի պաշտպանությանը, «զակոններին, որ լյուբոյ ինվեստրին տրվում է հնարավորություն պաշտպանելու իրեն», կարեւորում բիզնես օմբուդսմեն ունենալը։

«Բարի լույս, Երեւանում եղանակը պարզ ա, բայց հանաք են անում մարդիկ, ասում են՝ Երեւանի կենտրոնը չոռ է բռնել, մառախուղի պատճառով, որովհետեւ մառախուղը բավականին երկար մնում ա, ոչինչ ուր որա է կբացվի»։ Սա միակ տեսանյութը չէ, որ գտանք նրա ֆբ-ի էջում։

Վարչապետին անվճար խորհուրդներ տվող Տերտերյանը ամեն օր երթեւեկելիս տեսաուղերձներ է ձայնագրում, որտեղ սկզբից խոսում է եղանակի մասին, հետո անդրադառնում որեւէ տնտեսական խնդրի։

Այստեղ են ասել՝ «ամեն մեկը գժվում է յուրովի»։

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 2288 անգամ