«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հետագա ճակատագիրը այսօր դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Այս թեմայի շուրջ hartak.am-ը զրուցեց ԱԺ-ում ՛՛Հաց Բերողին՛՛ ազատ արձակելու հարցը առաջինը բարձրաձայնող ՀՎԿ փոխնախագահ, ԱԺ ՀՎԿ պատգամավորական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին:
Տիկին Բիշարյան, ի՞նչ առաջընթաց կա Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պատգամավորական նախաձեռնությունից:
-Րոպեներ առաջ մենք՝ պատգամավորներով, հանդիպեցինք գլխավոր դատախազին, հորդորեցինք իրեն, որ հիմք ընդունելով պատգամավորական միջնորդությունը՝ փոխի Արթուր Սարգսյանի խափանման միջոցը: Նա ասաց, որ իրենք պատրաստ են ընդունել մեր միջնորդությունը և մեր անձնական երաշխավորությամբ փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ կալանքը»:
Իսկ էլի՞ կան անելիքներ, որպեսզի արագանա ազատ արձակման գործընթացը:
-Հիմա ես երաշխավորագիրն եմ ստորագրում և գնում եմ ազատ արձակման գրավը մուծելու:
Այս նյութը դիտել են - 1825 անգամ