Հաց Բերողն ինքնազոհաբերվեց հանուն համախմբման և ազատագրման hayeli
2017-03-17 23:16:00

17 մարտի 2017թ. «Արմավիր» ՔԿՀ

Հաց Բերող Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց Հայրենիքին և քաղաքացուն:

Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին՝ ամեն գնով ու ոչինչ  չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության և ժողովրդավարության:

Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր համազգային օրակարգը՝ նախադրյալներ ստեղծելով Կուր-Արաքսյան նոր հանրապետության կայացման և Հայրենիքի ամբողջական վերատիրացման ու հայության բոլոր իղձերի իրականացման համար:

Արթուր Սարգսյանին տանջամահ անելով, գաղութային վարչակազմն ուզեցավ սպանել մեր այս իղձերը: Սակայն Արթուրն իր կենսահավատ վճռականությամբ կյանքի գնով հաղթեց մահին և, անմահների շարքն անցնելով, ոգեշնչեց և ուժ տվեց բազմահազար պայքարողներին:

Արթուրն իր օրինակով նաև վերասահմանեց և բոլորիս որպես պատգամ թողեց մարդու, հայի և քաղաքացու այն անհրաժեշտ չափանիշները, առանց որոնց մենք դատապարտված էինք լինելու:

Ցավակցություն հայտնելով Արթուրի հարազատներին և մեր ժողովրդին, միևնույն ժամանակ կոչ ենք անում հավատարիմ մնալ կյանքը չխնայելով մեզ Հաց ու Հավատ բերած նրա բազմախորհուրդ պատգամին:

Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան

Այս նյութը դիտել են - 1955 անգամ