Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է. Azatutyun
2017-03-18 10:35:00

Որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի դիահերձումն ավարտվել է, այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Սարգսյանի փաստաբանների նախընտրած միջազգային փորձագետները դիահերձմանը չեն մասնակցել», - նշեց Տռուզյանը:

Նրա խոսքով, դիահերձումը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, դա կարող էր բերել հյուսվածքների և բջիջների փոփոխությունների:

49-ամյա Արթուր Սարգսյանը մահացել է հինգշաբթի օրը` ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

«Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բժիշկներն արել են հնարավորը՝ «Հաց բերողի» կյանքը փրկելու համար։

Այս նյութը դիտել են - 3932 անգամ