«Politik»-ը գրում է.
Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավի ավարտին կարճ ժամանակ է մնացել: Քարոզարշավի առաջին իսկ օրերից նկատելի էր հանրային մեծ վստահությունը Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի նկատմամբ:
Գագիկ Ծառուկյանի վարկանիշը բավական բարձր է: Այս պահին չկա որևէ քաղաքական գործիչ, որը կարող է իր վարկանիշով մրցակցել Ծառուկյանի հետ: Մրցունակ է նաև Ծառուկյանի ղեկավարած դաշինքի նախընտրական ծրագիրը:
Հանրությունն իսկապես վստահում է Գագիկ Ծառուկյանին և նրա թիմին: Նրանց առաջ քաշած 15 առաջնահերթ իրականացվելիք կետերը իրատեսական են ու դա գնահատում են քաղաքացիները:
Այս է պատճառը, որ օրերս «Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը հրապարակելով իր սոցհարցման արդյունքները հայտարարեց, որ առաջին տեղում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքն է:
Պետք է նկատել, որ այս ընտրություններին իշխանափոխության իրական հնարավորություն է ստեղծվել: Հանրային տրամադրությունից և քարոզարշավի ընթացքից պետք է եզրակացնել, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինքը ապրիլի երկուսին կվերցնի քաղաքական իշխանությունը:
Այս նյութը դիտել են - 2542 անգամ