ՀՀ վարչապետ պ-ն Կ. Կարապետյանին
Հարգելի պարոն Կարապետյան Ցավով տեղեկացա, որ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը՝ մեզ՝ Սասնա ծռերիս Հաց բերողը, չի հուղարկավորվելու Եռաբլուր պանթեոնում:
Հուսով եմ, հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին:
Սակայն, 2016թ. հուլիսի 26-ին հայոց ազատամարտի երկնակամարում փայլատակեց մի աստղ, ով իր սխրանքով գերազանցեց ինձ, և ոչ միայն ինձ:
Ուստի, խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում:
Հարգանքով՝ Պավլիկ Մանուկյան Սասնա ծուռ, Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, 20.03.2016թ.
Այս նյութը դիտել են - 7748 անգամ