Սեյրան Օհանյանի կինը խոստացավ անուններ տալ
2017-03-28 23:39:00

Այսօր տեղի ունեցավ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էր նաև  նախկինպաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Տիկին Խաչատրյանը հանրահավաքից հետո տեղի ունեցած երթի ժամանակ պատասխանեց լրագրողների հարցերին:

Նա հայտարարեց, որ կլինի այնտեղ որտեղ իր ամուսինն է:

Ռուզաննա Խաչատրյանը խոսեց նաև իր և իր ընտանիքի դեմ կազմակերպված տեղեկատվական ահաբեկչության մասին: Նա հայտարարեց, որ իր ընտանիքի դեմ տեղեկատվական ահաբեկչություն կազմակերպել են իշխանությունները և խոստացավ անհրաժեշտության դեպքում խոսել փաստերով ու տալ անուններ:

politik.am

Այս նյութը դիտել են - 2279 անգամ