Հակոբ Հակոբյանը պարտվելուց հետո ետ է վերցրել գյուղին տրամադրած «Ուազ»-ը2017-04-11 14:28:00
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի մեջ ընդգրկված Հաղարծին համայնքին նախընտրական շրջանում տրամադրած «Ուազ» տեսակի ավտոմեքենան ետ է վերցրել, քանի որ պարտվել է ԱԺ ընտրություններում:
Armtimes.com-ի այս տեղեկությունը հաստատեց Հաղարծին համայնքի ներկայացուցիչ Գեւորգ Թամրազյանը, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:
- Պարոն Թամրազյան, տեղեկություն ունենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր կողմից համայնքի տրամադրված «Ուազ» տեսակի ավտոմեքենան ետ է վերցվել: Ճի՞շտ է այդ լուրը:
- Ճիշտ է:
- Ե՞րբ է ետ վերցրել:
- Նախորդ շաբաթ, երեւի հինգշաբթի:
- Ետ վերցնելու հիմնավորումը ո՞րն է եղել:
- Ճիշտն ասած, վերցնելուց ինձ չեն հարցրել, իրենց աշխատողներին ուղարկել են, իմացել են որտեղ է կանգնում այդ մեքենան: Մեր աշխատողի բակում է եղել այդ մեքենան, եկել են քշել, տարել: Հիմնավորումը, բնական է, գիտեք երեւի՝ չընտրվելու հետ կապված նեղվածության պահ կա: Անձամբ ինձ չի զանգել Հակոբյանը, բացարձակ:
- Ի՞նչ վիճակում է եղել մեքենան, նո՞ր էր, հնամա՞շ էր:
-Չէ, հնամաշ մեքենա է եղել: Դիլիջանում իրենք օբյեկտ ունեն, այդտեղից են տված եղել:
- Ի՞նչ նպատակով էր օգտագործվում:
- Համայնքի խմելու ջրի ներքին ցանցն ու կոյուղագծերը սպասարկվում է համայնքի կողմից: Չենք ունեցել ոչ մի տեսակի տրանսպորտային միջոց, ուղղակի խնդրել էինք այն ժամանակ, որ տրամադրի, որ մեր վարորդը, եռակցողն իրենց գործիքները մեքենայով տեղափոխեն, կարողանան պահել համակարգը:
Շարունակությունը՝ այստեղ
Այս նյութը դիտել են - 3349 անգամ