Ովքե՞ր կդառնան նախարարներ. Սերժ Սարգսյանը իր ձեռքն է վերցնում կառավարությունը Politik
2017-05-02 23:10:00

Արդեն իսկ պաշտոնապես հաստատաված է նորընտիր ԱԺ նիստի առաջին օրը՝ այն տեղի կունենա մայիսի 18-ին: Այդ օրը հրաժարական կտա նաև գործող կառավարությունը և ըստ օրենքի, նոր կառավարության ձևավորման պրոցեսի սկիզբը կդրվի:

ԱԺ ընտրություններն արդեն հետևում են, ՀՀԿ-ն մեծամասնություն է ու հիմա իշխանությունները կարող են առանց ձևականությունների հետևեից ընկնելու կառավարություն բերել հին օդիոզ նախարարացուներին:

Արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ նախարարի պաշտոն կստանա Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին նաև այն մասին, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հետ ու փորձում է իր վերադարձի համար ճանապարհ հարթել:

Մինչ Աժ ընտրությունները, նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ձևավորման հարցը լիովին վստահել էր Կարեն Կարապետյանին, իսկ հիմա չի պատրաստվում կառավարության կարևորագույն պաշտոնները վստահել մարդկանց, որոնք իր թիմի ներկայացուցիչները չեն: Նա պետք է փորձի վերահսկել կառավարության գործունեությունը՝ մինչև ինքը կամ իր համար ավելի լոյալ մեկը կվերցնի կառավարության ղեկը:

Հ.Գ. Նոր կառավարության ձևավորումը շատ կարևոր պրոցես է Հայաստանի ներքաղաքական զարգացումների համար: Կառավարության ձևավորումից հետո պարզ կլինի, թե նախագահ Սերժ Սարգսյանը ինչ ապագա է որոշել իր համար և ինչ դերակատարում կվստահի Կարեն Կարապետյանին:

politik.am

Այս նյութը դիտել են - 2405 անգամ