Սոնա Տրուզյան. Շատ կարեւոր է որ մասնագիտական գործիքը՝ գրիչը,լինի մասնագետների ձեռքին
2017-05-03 11:06:00

Շնորհավորում եմ լրագրող գործընկերներիս՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

Մամուլը մեծ դերակատարություն ու ազդեցություն ունի երկրում ընթացող զարգացումների վրա՝ անկախ որեւէ մեկի նախասիրությունից ու ցանկությունից։ Եւ ինչպես կենսական նշանակության մյուս ոլորտներում՝ շատ կարեւոր է, որ մասնագիտական գործիքը՝ գրիչը,լինի մասնագետների ձեռքին, կիրառվի նպատակային եւ բարեխիղճ։

Հանրությունը մամուլի միջոցով է տեղեկանում քաղաքական-հասարակական գործիչների գործունեության, պետական կառավարման մարմինների աշխատանքների՝ չարաշահումների ու բարեխիղճ աշխատանքի մասին։ Եւ եթե մամուլի հայելու մեջ պատկերվածը երբեմն հաճելի չէ,ապա դրա համար հայելուն մեղադրել պետք չէ
Շնորհակալություն՝ իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներին գուցե անշնորհակալ թվացող, բայց իրականում ահռելի մեծ աշխատանք կատարելու համար:

Սոնա Տրուզյան

Այս նյութը դիտել են - 2607 անգամ