Օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, թե ովքեր են մայիսի 18-ին խորհրդարան որպես պատգամավոր մտնելու առաջին անգամ: Ներկայացրել էինք նաև, թե ովքեր են ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանն ու Անդրանիկ Հարությունյանը:
Շարունակելով մեր շարքը, այսօր կներկայացնենք ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորական մանդատ ստացած Միհրան Հակոբյանին:
Նա հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ և «Արարատ» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն: Նա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնականն է եղել, որոշ ժամանակ աշխատել է Սարգսյանի կողմից ֆինանսավորվող ATV հեռուստաընկերությունում:
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, երբ դադարեցվեց հեռուստաընկերության լուրերի բաժնի ֆինանսավորումը, Հակոբյանն էլ հեռացավ հեռուստաընկերությունից: Իսկ երբ ՀՀԿ-ն հիմնեց «Արարատ» հեռուստաընկերությունը, նրան արդեն նշանակեցին լուրերի բաժնի տնօրեն: Միհրան Հակոբյանը, կարելի է ասել, «հայտնի» դարձավ 2016 թվականին` ՊՊԾ գնդի գրավման օրերին:
Բանն այն է, որ այդ օրերին Հակոբյանը սոցիալական ցանցի իր էջում առաջարկել էր «սատկացնել» ՊՊԾ գնդի ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Այս և մի քանի այլ գրառումներից հետո Միհրան Հակոբյանին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը թույլ չի տվել մեկնելու նահանգներ` այդ երկրում նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար։ Պատճառն էլ եղել է պարեկապահակային գնդի գրավման իրադարձությունների ժամանակ արած ֆեյսբուքյան գրառումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am