« Politik»-ը գրում է.
Մայիսի 18-ին տեղի կունենա նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում կընտրվի նաև Ազգային Ժողովի նախագահ: ՀՀԿ-ում մի շարք թեկնածուների անուններ են քննարկվում: Քննարկվում է պատգամավորներ Կարեն Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանի նպատակն է ընտրել մի այնպիսի գործչի, որը իրեն հլու հնազանդ ենթակա կլինի ու չի ունենա քաղաքական հավակնություններ:
Այս մոտեցումը հաշվի առնելով, առավել հավանական թեկնածուներ են համարվում Շարմազանովն ու Հովհաննիսյանը: Իշխանական կուլիսներում խոսում են, որ Սերժ Սարգսյանի համար առավել նախընտրելի թեկնածու է Արփինե Հովհաննիսյանը:
Նա առավել գիտակ օրենսդիր է քան Շարմազանովը:
Այս նյութը դիտել են - 7929 անգամ