Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ով լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու աղմկահարույց սպանության գործով ներկայացնում է տուժող կողմի շահերը,ստացել է սպառնալիքներ պարունակող նամակ:
Ֆեյսբուք սոցցանցում Ինեսսա Պետրոսյանը գրառում է թողել, որում ասվում է. «Հարգելի գործընկերներ, լրագրողներ և իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ինչպես գիտեք, ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։
Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։
Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»: