Խնդրի վերաբերյալ Hayastan 24 կայքը զրուցեց Գայանե Մանուկյանի հետ, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում։
Նա նշեց, որ արդեն 6 ամիս է, ինչ ոստիկանությունը տեռորի է ենթարկում իրեն և իր ընտանիքին։
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նորից հետաձգվեց www.usarmenianews.com կայքի խմբագիր Լոս Անջելեսում բնակվող Գայանե Մանուկյանի` 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի և լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ ներկայացրած հայցով դատական հերթական նիստը:
Հայցվոր կողմը լրագրող Արթուր Հայրապետյանին որպես պատասխանող ներգրավելու համար դատարանին որպես ապացույց ներկայացրեց սկավառակ, որտեղ, փաստաբանի խոսքով, առկա է ձայնագրություն։
Այս նյութը դիտել են - 4118 անգամ