Ըստ հաղորդման` ոստիկանները հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել քաղաքացուն Shabat
2017-05-26 12:28:00
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա` մի խումբ անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Այսպես, Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել և դիմում ներկայացրել այն մասին, որ 01.05.2017թ.-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում մի խումբ երիտասարդներ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ծառայողներ, առանց պատճառը հայտնելու հայհոյել են իրեն, մահակներով և ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Մինչ քրեական գործ հարուցելը նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Մ.-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` հիշյալ քաղաքացին ստացել է գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքներ:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: 
Այս նյութը դիտել են - 34905 անգամ