Արթուր Սաքունց. Իրավապահ մարմինները հովանավորում են սպանելու սպառնալիքները
2017-06-04 13:31:00

«Այսպիսով, հաշվի առնելով՝

ա/ իրավապահ մարմինները, նրանց կոնկրետ աշխատակիցները շատ լավ հետևում են ՖԲ֊ի գրառումներին, հատկապես իրենց հասցեին քննադատական գնահատականներին և այդ գնահատականները հնչեցողների գրառումներին,

բ/ իշխանության, նրա առանձին մարմինների, հատկապես իրավապահ մարմինների վարքագծին, տրված որոշ գնահատականներին, տեղեկություններին նաև արձագանքում են ոստիկանության ներկայացուցիչները,

գ/ իմ հասցեին մի քանի օր առաջ օգտատերի/կեղծ, թե իրական՝ պարզ չէ/ կողմից հնչեցված, ուղղակի դիմահար կրակոցով սպանելու մասին գրառմանը որևէ արձագանք, դատապարտում, այդ ներկայացուցիչ ասվածների կողմից չարվեց, Եզրակացնում եմ՝ ա/ օգտատերը կամ իրավապահ, հատկապես ոստիկանության մարմնի ներկայացուցիչ է, կամ նա ունի ակնհայտ հովանավորությունը նրանց կողմից, բ/ իրավապահ մարմինները, ոստիկանությունը հովանավորում են իշխանության գործունեությունը քննադատող անձին ուղղված սպանելու սպառնալիքնները, այսինքն քրեական հանցագործությունը․․․

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ, ՀՀ վերադառնալուց հետո․․․»:  

Իրավապաշտպան  Արթուր Սաքունց 

Այս նյութը դիտել են - 8778 անգամ