Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ՝ «դնգստելով» կին մրցակցին. Ռուբեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2017-06-05 09:37:00

Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Երևանի ավագանու անցած ընտրություններում ՀՀԿ-ի արձանագրած հաղթանակի հետ:

Կոշտ քննադատության ենթարկելով ընտրություններում կիրառված մեթոդները, Գրիգորյանն անդրադարձել է Ավանում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

«Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ՝ իր կին մրցակցին դնգստելով»,- ամփոփել է Ռուբեն Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


Այս նյութը դիտել են - 9284 անգամ