Կալիֆորնիայի Բըրբենք քաղաքում «Հայ օգնության միությունը» դրամահավաք է կազմակերպել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սոսե» մանկապատեզի կառուցվող շենքի համար։
Հիմնադրամի նախաձեռնությամբ հավաքվել է 33 հազար դոլար, որը կծախսվի մանկապարտեզի կարիքների, այդ թվում անհրաժեշտ կահույքի ձեռքբերման համար՝ հայտնում է Asbarez-ը։
Ստեփանակերտում «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի շինարարության մասին «Հայ օգնության միությունը» հայտարարել էր դեռևս 2015 թվականին։ Սպասվում է, որ դրա բացումը տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերին։
Այս նյութը դիտել են - 8083 անգամ