Ինքնապաշտպանությունը մեր երկրում դիտվում է որպես հանցագործություն. Տիգրան Աթանեսյան Hayeli
2017-06-23 14:34:00

Փաստաբանների ծեծի գործով տուժող ճանաչված Տիգրան Աթանեսյանը որպես կասկածյալ է ընդգրկել փաստաբանների միջեւ տեղի ունեցած փաստի հիման վրա հարուցված քրեական գործում:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աթանեսյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Քիչ առաջ ստացա ծանուցագիր՝ որպես կասկածյալ քննիչի մոտ ներկայանալու մասին: Իմ վրա իմ գրասենյակում հարձակվեն՝ անսպասելի և ստոր եղանակով, ու հիմա ինձ են կասկածում, այն էլ գիտեք ինչում՝ որ ես ծեծել եմ մարտական տաէկվոնդոյի չեմպիոնին: Մտածում եմ, կարողա էդ մարդկանց մեջ վսյո-տակի զարթնելա փաստաբանական խիղճը, պարզապես ուզում են խայտառակ չլինեմ ու ասում են, որ ծեծել եմ չեմպիոնի)))) Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պարզապես խայտառակություն է և բացահայտ ապօրինություն՝ արդեն իսկ հասկանալի նպատակներով: Ցավոք չենք հասցրել իրականում ծեծել դրանց, սակայն խնդիրն այն է, որ նույնիսկ, եթե ծեծած լինեինք, ապա դա միանգամայն իրավաչափ կլիներ, ինչը ցավոք չեն ընդունում մեր իրավապահ մարմինները: Որևէ տարբերություն չի կարող դրվել բնակարանի և գրասենյակի միջև այս դեպքում:

Նման մոտեցումը վկայում է առնվազն այն բանի մասին, որ ինքնապաշտպանությունը մեր երկրում դիտվում է որպես հանցագործություն: Եթե նպատակ է դրվել մեզ վախեցնելու միջոցով ստիպել գնալ հաշտության, ապա դա անիմաստ է:

Եթե նպատակ է դրվել մեզ դատապարտել և զրկել այդ հիմքով արտոնագրից, ապա նման որոշումները պետք է կայացվեն ամենաբարձր ատյաններում: Եթե դա այդպես է, ապա ակնհայտ է, որ մեզ սպասվում է դժվարին պայքար, որին մենք պատրաստ ենք՝ հանուն արդարության և փաստաբանության»:

Աթանեսյանը գրառմանը կից նաեւ հրապարակել է ծանուցման լուսանկարը:

hayeli.am

Այս նյութը դիտել են - 6091 անգամ