« Armtimes »-ը գրում է. Օրեր առաջ՝ ըստ պաշտպանական կողմի դատարանի ներսում ծեծի ենթարկված Արայիկ Խանդոյանը գլխացավեր, գլխապտույտ ունի:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցել եմ իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին, ունի ահավոր գլխացավեր, գլխապտույտ, և ընդհանուր զգացողության վատացում:Եվ առողջական վիճակի վատացումը կապված է նրան դատարանում ոստիկանների կողմից խոշտանգելու և ծեծի դեպքի հետ:
04.07.2017 թ. միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետին, որ Ա. Խանդոյանին տանեն քաղաքացիական հիվանդանոց գլխուղեղի համակարգչային շերտագրում, տոմոգրաֆիա /կատե/ կատարելու նպատակով»:
Պաշտպանն ավելի վաղ հայտարարել էր, որ Խանդոյանին ծեծի են ենթարկել 15 հոգով:
Այս նյութը դիտել են - 8356 անգամ