Բիչախչյանը հաճոյանում է դերասանություն և թմրանյութեր սիրող իր վերադասին ....
2017-07-07 11:02:00
ՀՀ ոստիկանական համակարգում արդեն բավական տևական ժամանակ արմատացած արատների ու ոչ մի կերպ չվերացվող թերություների մասին գիտեն բոլորը, հատկապես նրանք, ովքեր ունեցել են ինչ-ինչ հանգամանքներով շփում համակարգի հետ: 
Չնայած շնորհիվ տարվող քարոզչության, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե համակարգը մոտ է եվրոպական ամենաբարձր չափանիշներին ու առաջնորդվում է քաղաքակիրթ մեթոդներով, սակայն նույն համակարգում ծառայող մի շարք անձանց ձեռագրի ուսումնասիրությունը բավարար է` համոզվելու համար, որ իրականությունը շատ հեռու է ցանկալի համարվելուց:
Ինքնափիառվելու մի յուրատեսակ առիթ է դարձել «Սասնա Ծռերի» դատավարությունը, որը որոշ վայ ոստիկաններ փորձում են սեփական թերություները կոծկելու նպատակով շահարկել:
Իհարկե, սույն հարցը պատկանում է այն խնդիրների թվին, որոնց վերաբերյալ հասարակական կարծիքը երկու հակադիր մասերի է բաժանվել: Անկասկած է նաև, որ «Սասնա Ծռերի» հաշվին ոստիկանական համակարգի աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության գովքն անելու բոլոր փորձերը չեն կարող հիմարություն չհամարվել:
Միտքս հիմնավորելու համար, նկատենք, սեփական հայելային արտացոլանքով տարվածներից մեկին` ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ՝ Մնացական Բիչախչյանին, ով ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ուր փորձել էր պատկերել ոստիկանի մի կերպար,որն իրականությունից մղոններով հեռու է: 
Եթե մտովի հավատանք Բիչախչյան Մնացականի ՖԲ գրառումը, ապա համակարգն ուղղակի կատարելության մարմնավորում է: Միգուցե այս ամենը կարող էր այնքան էլ մարազմատիկ չհնչել, եթե նմանատիպ պնդումներով հանդես գար ոչ թե Մնացական Բիչախչյանն, այլ` ասենք, համակարգից որևիցե այլ մեկը:
Ինչո՞ւ Բիչախչյանի պնդումները ոչ մի հավատ չեն ներշնչում: Չեն ներշնչում, որովհետև նման պնդումներով հանդես եկողն ինքն է սեփական անձի մեջ պարփակում այն ամեն բացասականն ու վատը, որ առկա ու տեսանելի է համակարգում:
Միայն ինձ հետ տեղի ունեցածը բավական է, որպեսզի պարզ դառնա, թե ով է իրականում Բիչախչյան Մնացականը:
Մեջբերենք վերջինիս ՖԲ գրառումը.
Մնացական Բիչախչյանին հիշեցնեմ, որ 7ամիս առաջ անձնագրային գաղտնի տվյալներս հենց իր ղեկավարած բաժնից է դուրս եկել ու դարձել հանրության սեփականություն: Իսկ, երբ, հարցրել էի, թե հանդիսանալով համապատասխան վարչության պետը` ինչպե՞ս կարող է բացատրել տեղի ունեցածը: Բիչախչյանը ցնցող պատասխանով էր հանդես եկել` «կարո՞ղ է ինձ ես կասկածում տեղի ունեցածում»: Եվ սա այն պարագայում, երբ բացահայտ գողություն է եղել հենց իր ղեկավարած համակարգում, ինչը խոսում է այն մասին, որ նա ֆիզիկապես ի վիճակի չէ աշխատել այն պաշտոնում, որում նշանակվել է:
Բիչախչյանը, փաստորեն, ոչ միայն չի կարողացել կանխել ապօրինի արտահոսքն, այլև կոծկել է տեղի ունեցածը:
Հարց է առաջանում` ինչո՞ւ այս ամիսների ընթացքում Բիչախչյանը չարձագանքեց հայտարարություններիս` վերաբերող իմ անձնական տվյալների`Facebook սոցիալական ցանցում տարածվելուն:
Ավելին` հենց նա էր ՖԲ-ում ակտիվ համագործակցում ոստիկանական ֆեյքերի հետ, ովքեր տարածում էին իմ անձնական տվյլաները:
Ցավալի է, բայց փաստ, որ բոլոր ֆեյք օգտատերերի էջերում հենց նա է առաջինը տեղավորվում, հավանաբար, նրան «վերապահված» էր որպես իրեղեն ապացույց, ներկայանալ հանրությանը, իբրև վստահելի օգտատեր է, ընդունեք ընկերության հայտը,: Նույն «աշխատանքին» են նաև մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյա ոստիկաններ էլ, ովքեր լծված են ոստիկանական համակարգում ֆեյքեր բուծելուն (նրանց մասին էլ կտեղեկացնենք):
Նկատենք, որ աշխարհի ոչ մի երկրում չես կարող տեսնել այն, ինչ ականատես ես դառնում ՀՀ ոստիկանությունում:
Ոստիկանությունը դարձել է ֆեյքերի անգերազանցելի բուծարան, չհաշված համակարգից դուրս մի փոր հացով ծախվող անբարոյականները:
Դա է պատճառը,որ հայաստանյան մյուս իրավական համակարգերի առաջ դարձել են ծաղրի առարկա:
Տեղեկացնենք, այս իմաստով խիստ կասկածելի է նաև Բիչախչյանի վարքագիծն, ով բացահայտ շփումների մեջ է նրանց հետ,որոնց միջոցով անձնական տվյալներս տարածվել էր սոցիալական ցանցում (կան բոլոր ապացույցները):
Շատ ավելի լավ կլիներ, եթե նա հանրությանը տեղեկացներ, թե ինչպես են անձնագրային գաղտնի տվյալներս իր ղեկավարած բաժնից արտահոսել Facebook, հանդես գար հայտարարությամբ , որ ոստիկանության անձնագրային բազայից ապօրինաբար գողություն է կատարվել ու տարածվել աշխարհով մեկ, իսկ նա՝ լռեց: Լռեց, որովհետև նա մասնակից էր այդ խմբակային հանցագործությանը: Լռեց նաև ոստիկանապետը՝ համակարգում կատարված գողության մասին, որին ականատես եղավ համայն հայությունը:
Այնպես որ՝ ընդունեք խորհուրդս Մնացական Բիչախչյան. ավելի լավ է ձեզ վստահված բաժինը նորմալ ղեկավարեք ու հանցագործություններին մասնակից մի՛ եղեք, ու մի՛ պարտակեք հանցագործությունը՝ մաս կազմելով այդ ամենին: Ավելի լավ է բաժինդ հսկիր ու քիթդ մի մտցրու «Սասնա ծռերի» ու այլ խնդիրների մեջ:
Այսինքն՝ ձեզ վստահված աշխատանքը թողած, ընկել եք ոստիկանական համակարգի բուծած ֆեյքերի դաշտ, ձեռքի հետ էլ ցեղ եք շպրտում «Սասնա Ծռերի» ուղղությամբ:
Վերջապես հասկացե՛ք, որ «Սասնա Ծռերի» խնդիրը ձեզ չի վերապահված, դա ձեր իրավասությունների մեջ չի մտնում, իզուր մի տանջվեք հաճոյանալու դերասանություն և թմրանյութեր սիրող ձեր վերադասին:
Չեմ ուզում ձեզ վշտացնել, բայց կայքին հասած տեղեկություններով,այս ամիսների ընթացքում, դուք էլ եք Բաղրամյան 26-ի ուշադրության կենտրոնում, ինչպես ձեր վերադասը:
Այնպես որ, ձեզ այլ աշխատանք գտե՛ք, կամ պատրաստվե՛ք արտագաղթելու....

Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 91746 անգամ