shamshyan.com - ը գրում է ՝ Այսօր՝ հուլիսի 15-ին, Արցախի Հանրապետության Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող բարձունքում տեղադրվեց խաչքար՝ նվրված այս տարվա հունիսի 18-ին առաջնագծում ազերի ճիվաղի կրակոցից սպանված 20-ամյա առյուծ զինվորի՝ Նարեկ Տիգրանի Գասպարյանի հիշատակին:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի տեղադրման համար հերոսի ծառայության վայր էին այցելել հայրը, եղբայրը, հորեղբայրը, ընտանիքի անդամներ, ընկերներ, բարեկամներ:
Խաչքարի քանդակագործն է Գոռ Նադոյանը, ում կողմից խաչքարը դնելուց հետո հենց բարձունքում Երկրապահ կամավորականների միության Նորք-Մարաշի նախագահ Աշոտ Գրիգորյանը ՀՀ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից 20-ամյա հերոսի հորը՝ Տիգրան Գասպարյանին փոխանցեց ԵԿՄ կրծքանշան:
Այս նյութը դիտել են - 9844 անգամ