Նորիկ Սիմոնյանը ֆեյսբուքյան իմ ընկերն է։ Մի քանի ժամ է, ինչ թերթում եմ նրա էջը, նայում նկարները, կարդում գրառումները, նախասիրությունները, լսում սիրած երաժշտությունը և սարսափում՝ Աստված իմ, այս տղան, որը մեղադրվում է հոր․․․
Այնքա՜ն երջանիկ նկարներ ունի հոր հետ։
Կարդում եմ հունիսի 24-ին պետական համալսարանն ավարտելու կապակցությամբ ընկերների, հարազատների ջերմ գրառումները, բնութագիրը և․․․ սարսափում։ Ցավի մի կնճռոտ ձեռք կարծես սեղմում է կոկորդս, երբ նայում եմ, որ Նորիկի ֆեյսբուքյան էջը սկսվում է ձիու վրա նստած մի լուսանկարով։
Վերջին լուսանկարն է, որ գցել է հուլիսի 22-ին։ Խորհրդանշական նկար։
Ինքը երազների ձիու վրա էր, ո՞վ իջեցրեց նրան այդ ձիուց․․․ Ընկերների գրառումները վկայում են, որ ինքը սիրված է եղել։ Համալսարանն ավարտելու կապակցությամբ գրառում կա․
Osan Hayrapetyan Իմ խելացի ու սիրելի տղա, երջանկություն քեզ։
Տատն է երևի։
Այն տպավորություն եմ ստանում, որ Նորիկը երազներով, ռոմանտիկայով ապրող տղա է, սիրում է կյանքը, ընկերներին, հարազատներին և․․․ չէ, ինչ որ բան այն չէ․․․ Տղան երազների ձիու վրա նստած․․․ Ու մեկ էլ՝ ձիուց ընկած։ Ի՞նչ եղավ․․․ Հիշեցնենք, որ 017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Դեպքի առթիվ ձերբակալվել են մարզպետի խորհրդականի կինն ու որդին։
Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 6269 անգամ