Նախադեպային դատական ակտ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Iravaban
2017-08-01 01:58:00

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարուց ավել տևած դատավարությունից հետո նախադեպային դատական ակտ է գրանցվել:

Այս մասին փաստաբան Հրանտ Անանյանը գրում է.

փաստաբան Հրանտ Անանյան «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Ա.Օհանյանի) շուրջ 14 ամիս տևած դատավարությունից հետո դատավճռով իմ պաշտպանյալ Ա.Ա-ի վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3 մասով վերագրվող արարքը ( ի դեպ, որով մեղադրողը որպես պատիժ միջնորդել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում՝ անձնական գույքի բռնագրավմամբ) վերարորակեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2 մասով, նշանակեց պատիժ տուգանքի ձևով, հաշվանցելով նախկինում շուրջ 9 ամիս կալանքի տակ գտնված ժամանակահատվածը, ըստ էության, ազատեց պատժից:

Նշվածը այս գործով նույնպես համարում եմ մեծ հաղթանակ, կարծում եմ դատական ակտը կհամարվի որոշ առումով նախադեպային:

Շնորհակալություն պարոն Օհանյանին դատական քննությունը հետաքրքիր անցկացնելու և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ iravaban.net

Այս նյութը դիտել են - 6035 անգամ