Երիտասարդը մահվան ու կյանքի պայքարի մեջ է. նա օգնության կարիք ունի. Մելսիդա Հակունց
2017-08-03 13:01:00

Մելսիդա Հակունցը ՖԲ իր էջում գրում է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի իմ Ֆ/Բ-յան ընկեր բարեկամներ

Սույն թվականի հուլիսի 26-ին Աղվերանի հանգստյան գոտում 19-ամյա իմ անդրանիկ թոռնիկը` Վահրամ Մնացականի Թորոսյանը, անսպասելի դժբախտ դեպքի պատահար դարձավ։

Հեծանիվով բախվել է ծառին և գլորվել մոտակա ձորը։

Ստացել է գանգ ուղեղի վնասվածք։

Նրան շտապօգնության մեքենայով տարել են Երևանի  ,,Գրիգոր Լուսավորիչ ,, հիվանդանոց։ Ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Ես ուզում եմ իմ երախտիքի խոսքը ասեմ բուժ անձնակազմին նրանց մոտեցման համար։ Նրանք հավատարիմ եղան ի վերուստ տրված իրենց կոչումին։ Փառք ու պատիվ նրանց անշահախնդիր աշխատանքի համար։
Թոռնիկիս հիմա սպասվում է երկարատև անխոնջ բուժում։ Մենք երևի մենակ չկարողանանք հաղթահարել այս փորձության պահը, ուստի աղերսանքով դիմում եմ Ձեր բարեգթությանը օգնել թոռնիկիս բնականոն կյանքի վերադառնալու։ Գուցե ժամանակին Աստված ու թոռնիկս հատուցի ձեր բարեսրտությունը։
ՀՀ Երևան քաղաքի ԻՆԵԿՈ բանկում բացվել է նրա Վահրամ Մնացականի Թորոսյան ` անունով հաշվեհամար ։
205175509087100 ՀՀ դրամ 
2051755090871020 դոլար
2052755090871041 ռուբլի

Այժմ նա մահվան ու կյանքի պայքարի մեջ է։
Կանխավ խոնարհությամբ հայտնում եմ իմ երախտագիտությունը յուրաքանչյուրին ։
Երկնային Տերը պահապան ու օգնական ։
Յուրաքանչյուր նվիրատուի անունը ոսկե տառերով կգրվի իմ հոգու դավթարում։

Ձեր խոնարհ ծառա` Գյումրեցի Սամվել։
03. 08. 2017թ. ՀՀ Երևան

Այս նյութը դիտել են - 8517 անգամ