Երկար տարիներ Ազգային Ժողովի պատգամավոր և ՀՀ ԿԳ նախարար եղած ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը պարզվում է գիտի առանց եկամուտներ ունենալու հարաստանալու բանաձևը:Աշոտյանը մշտապես զբաղեցնելով պետական պաշտոն, չունենալով բիզնես բավական մեծ կապիտալ է կուտակել:
Իհարկե Աշոտյանի դրամական միջոցները փոքր են, ըստ Բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի, սակայն նրա կատարած գնումները բոլորովին այլ հնարավորությունների մասին են խոսում:
Օրինակ, ըստ հայտարարագրի Աշոտյանը երեք բնակարան է գնել բազմաբնակարան շենքում: Շատերին կարող է թվալ, որ դա այքան էլ մեծ կարողություն չէ, սակայն երբ տեղեկանում ենք, որ այդ բնակարանները երեքն էլ գտնվում են էլիտար Հյուսիսային պողոտայում՝ ամեն բան պարզ է դառնում:
Ի դեպ մեր աղբյուրների փոխանցմամբ երեք բնակարաններն էլ գտնվում են նույն շենքի նույն հարկում: Գնված բնակարաններից յուրաքանչյուրը, ըստ խոսակցությունների գնահատվում է ավելի քան 300 հազար ԱՄՆ դոլար:
2017-ին Աշոտյանը հաջողացրել է գնել ավտոտնակ Հյուսիսային Պողոտայում: Սա ևս էժան հաճույքներից չէ: Այս ամենից հետո հարց է առաջանում, թե պաշտոնապես 20 մլն դրամ եկամուտ ունեցող պաշտոնյան ինչպես է հաջողացնում նման անշարժ գույք գնել:
Politik.am
Այս նյութը դիտել են - 12505 անգամ