Լաս Վեգասում հրաձգության հետեւանքով զոհերի թիվը հասել է 58-ի, վիրավորներինը՝ 515-ի, հաղորդում է AP-ն: Ոստիկանությունը հրաձիգի համարում մեծ քանակությամբ զենք է հայտանբերել:
Հրաձգությունը տեղի է ունեցել երաժշտական փառատոնի ժամանակ՝ կիրակի երեկոյան Լաս Վեգասի օդանավակայանի եւ Mandalay Bay հյուրանոց-խաղատան միջեւ հատվածում:
Հրաձգությունը կատարվել է հյուրանոցի 32-րդ հարկից:
Համերգի ժամանակ ներկա են եղել տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունը կատարվել է 64-ամյա Սթիվեն Փեդոկի կողմից, ով ինքնասպան է եղել ոստիկանության աշխատակիցների ժամանելուց առաջ:
Այս նյութը դիտել են - 11163 անգամ