Էջմիածինը պահպանում է քաղաքի տոնը նշելու` տարիների ընթացքում ձեւավորված բոլոր ավանդույթները: Տոնի շրջանակներում որեւէ սահմանամերձ համայնքին ձեռք մեկնելու եւ տվյալ համայնքի հոգսը թեթեւացնելու `քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ընդունվեց մեծ ոգեւորությամբ. նվիրաբերություն կատարվեց նաեւ այս տարի: Քաղաքապետարանի աշխատակիցների նվիրաբերություններով ձեւավորված 1,5 միլիոն դրամն այս անգամ հատկացվեց Տավուշի մարզի` պարբերաբար գնդակոծությունների ենթարկվող Բաղանիս գյուղին: Հանգանակված գումարը փոխանցեցին լրագրող Լուսին Ղազարյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին երկրապահ կամավոր էր, եւ «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը, ով եւս ԵԿՄ անդամ է:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ Էջմիածնին բարի նախաձեռնության համար: Գյուղում արդեն որոշել են թե ինչի վրա պետք է ծախսվի գումարը:
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԱՆԻՍ ԳՅՈՒՂԻՆ Ejmiatsin
Այս նյութը դիտել են - 10039 անգամ