- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Պոռնիկները շատ անգամ նվիրյալ մայրեր են դառնում, պարզվում է մեր շատ քաղաքական լիդերներ անհույս պոռնիկներ են... ովքեր սեփական բիզնեսները չկորցնելու մոլուցքով պատրաստ են դավաճանել, ժողովրդին խաբել, ստորացնել...
Սրտակեղեք դիմակները, այլևս եկել են փրկության, մինչդեռ գայթակղվողների հոտը չի սթափվում, առանց երկմտելու գնում է նրանց հետևից, որտեղից սկիզբ է առել ծայրահեղությունը...
Այո՛... Հաճախ զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող էր Հայաստանում օլիգարխիան այնքան ամենաթող և ամենազոր դառնալ, որ նույնիսկ արտաքին քաղաքականության վեկտորների վրա է ազդում` բոլոր շահերը կենտրոնացնելով անձնական բիզնեսի, բարեկեցության, անձնական շահի միջավայրում…
Օր օրի սպանություններ, մարդիկ սպանում են իրար, մարդիկ հարցեր են լուծում, գողականների երկիր են սարքել Հայաստանը, որտեղ իշխանավորը` գող է, իսկ պետությունն էլ, այլևս գողականների ձեռքին` խամաճիկ ...
Կան մարդիկ, որոնք զարմանալիորեն ինքնասպանություն են գործում իրենց կյանքի իմաստը դարձած գաղափարների ու պատրանքների համար (այն, ինչ կյանքի իմաստ է համարվում, կարող է նաև մեռնելու հիմնավոր պատճառ դառնալ)։ Ահա թե ինչու, ես այդքան կարևոր եմ համարում կյանքի իմաստի հարցը...
Մարդը գերագույն արժեք է, իսկ մեզ մոտ մարդը այլևս ոչ մի նշանակություն չունի բավական չէ, այլ կան մարդիկ, ովքեր բռնությունների, սպանությունների միջոցով ուզում են ինքնահաստատվել... ավելին մարդուն այսօր բնորոշում են նրա հարստության, շքեղ մեքենայի...
Տգիտությունը, այլևս սահմաններ չի ճանաչում ու արի ու տես, որ տգիտությունը խրախուսվում է մեր երկրում, որովհետև ստրկություն են սովորեցնում, խաբել ու անարգել...Չգիտեմ ինչ անուն տամ, երբ նախորդ դեպքը գալիս իր տեղը հանգիստ զիջում է ներկա դեպքերին ու իսկույն մոռացվում է նախորդն ու արենա է դուրս գալիս օրվա ոչ այնքան կարևոր, մինչդեռ մարդկանց շեղող ու մարդկանց ուշադրությունը մեկ այլ բանի վրա կենտրոնացումը: Նստել ու սպասում ենք, թե երբ կգա խորհրդարանական ընտրություններն ու ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո դռնեդուռ կընկնենք, թե էլի կեղծեցին...
Ներկա օլիգարխներն ու հաստավզերն էլ իրենց երեխաների ապագան են կառուցում:
Մենք կտեսնենք, թե խորհրդարան ինչ ջահել-ջուհուլներ կլցվեն, չէ՞, որ Սերժ Սարգսյանը խոստացել է՝ նոր կադրեր: Արդեն նեղ շրջանակներում խոսակցություններ են գնում, որ երիտասարդ պատգամավորների հարցը բարձրացվել է վերևներում:
Նազենի Հովհաննիսյանի անունն է շրջանառության մեջ, թե Նազենին կդառնա պատգամավոր: Իսկ մոլերի ղեկավարությունը, որ այսպես ասած «ընդդիմադիր» շուրջիններով են համալրվել, փորձելու են ընդդիմություն ապահովել:
Գռզոյի լավ հարաբերությունը իշխանության և նրանց շուրջինների մարտավարության հիմնական ուղղությունը՝ «Ձայն բարձրացնել», ցույց տալ, որ ժողովրդի մասին միակ մտածողը դա Նիկոլն է Փաշինյան:
Երևանի նոր քաղաքապետի աթոռի համար էլ շատերը կպայքարեն:
Ասում են՝ աթոռը արդեն անուններ ունի. թոխմախի Մհերի և Հովիկ Աբրահամյանի որդիները, ովքեր կփորձեն խաղալ ու հաղթել, մինչդեռ Աբրահամյանի որդի՝ Արգամը, ով անչափ շատ է ուզում սիրել Երևանը պապայի փափուկ գրկում ծվարած, ամեն բան կանի պապան, որ իրենից հետո աթոռների տիրապետությունը անցնի ժառանգաբար:
Մենք սպասում ենք ու մեզ թվում է, թե մենք շատ ժամանակ ունենք... Ու այսպես էլ տեղից վեր թռչկոտողը իր մտահոգությունն է արտահայտում, բողոքում ու դարդոտվում ենք, մինչդեռ լուռ ու գլուխ կախ գոյություն ենք քարշ տալիս, որովհետև մեկի հացն է չոր, մյուսի ադամանդը փոքր... իսկ պատգամավորների մեծամասնությունը հիշեցնեմ, որ խորհրդարան է հայտնվում, իր սեփական միջոցները չկորցնելու մոլուցքով, հիմնականում, նոր բիզնեսներ ունենալու և նորի վրա նորը դնելու՝ հարստություն դիզելու համար:
Ինքներդ կհաստատեք, որ մեր խորհրդարանը կաղ է, որտեղ մի քանի ղժղժաններին ասել են՝ ընդդիմադիր բաներ խաղա, որ կշեռքի թաթերը նույն հարթության վրա չկանգնի... իսկ իրականում ժողովրդին հիշում են միայն ընտրությունից ընտրություն, երբ նույն ժողովուրդը պետք է ծիտիկ նկարի վանդակում ու իր ճակատագրի վրա խաչ քաշի...
Իսկ ժողովուրդը հնազանդ է, նրան կաշառում են ու նա գնում ու իրեն ինչ ասում են այն էլ անում է, իհարկե կան բացառություններ, սակայն նույն բացառությունը այսօր փոքրամասնություն է կազմում, ինչպես որ փոքրմասնություն է կազմում իսկապես պայքարող, ազնիվ, իր իրավունքների համար կռիվ տվող մարդիկ...
Արթուր Հայրապետյան

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


