- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ոչ վաղ անցյալում Հայաստանոմ կատարված հեղափոխությանը բնորոշ գծերից մեկն էլ հասարակության պառակտումը դարձավ, որ, ինչպես հետո պարզվեց, պետք է չափից շատ թանկ նստեր բոլորիս վրա՝ բոլոր առումներով:
Կարճ ժամանակում պառակտումն այնքան խորացավ, որ հետզհետե սկսեց վերածվել թշնամանքի. իրենք իրենց որպես հեղափոխության համակիր հռչակածները սկսեցին թիրախավորել այդպիսին չհանդիսացողներին՝ անցնելով մարդկային բարոյականության բոլոր հայտնի ու անհայտ սահմանները, գործի դնելով ամենաստոր մեթոդները: Գումարով մարդ վարկաբեկելու անբարո «արհեստը» հետհեղափոխական շրջանում նորանոր բարձրունքներ է նվաճում:
Նմանատիպ «արհեստավորներից» մեկն էլ Հայկազ Մակարյանն էր,որ առավելապես հայտնի էր դարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ կազմակերպած ակցիաներով (Դոն Պիպոյի պատվերով), բողոքի ցույցերով, որոնց ակտիվորեն մասնակցում էին բոլորիս հայտնի որոշ բաշիբոզուկներ:
Հայկազ Մակարյանի թիրախում, ի թիվս այլոց, հայտնվեց նաև USArmenianews.com կայքի խմբագիր՝ Գայանե Մանուկյանը: «Կիսաբաց լուսամուտներ»-ից հայտնի Հայկազ Մակարյանն, օգտվելով «Ֆեյսբուք» սոցիալական կայքի ընձեռած բոլոր հնարավորություններից, պատվերով պարբերաբար վարկաբեկում էր Գ. Մանուկյանին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերները վերածելով յուրատեսակ վրիժառության միջոցի: Ի դեպ՝ Հայկազ Մակարյանն իր քայքայիչ գործունեությունն էր ծառայեցնում նաև յուր մտերիմ Ղուշչյան Համլետի՝ «Բաց TV»-ով հեռարձակվող հաղորդման եթերաժամը:
Այսպիսով՝ մեկն, ով իրեն ներկայացնում էր որպես իրավաբան, շարունակաբար զբաղված էր հակաիրավական գործունեությամբ՝ սերմանելով բացահայտ ատելություն ու անհանդուրժողականություն կոնկրետ մարդկանց նկատմամբ, ինչն, ի դեպ, նրա մոտ բավական լավ էր ստացվում, քանի որ կարողանում էր իսկապես սեպ խրել մարդկանց միջև, հրահրել անձնական բախում ու թշնամանք:
Ասում են՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում:
Ահա այս սկզբունքով առաջնորդվելով էլ՝ Գայանե Մանուկյանը դիմեց դատարան՝ ներկայացնելով երկու տարբեր դատական հայց՝ փորձելով հասնել արդարության: Ուրախությամբ ու գոհունակությամբ պետք է նշենք,որ «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի միջնորդությամբ դատարան ներկայացված հայցերը բավարարվեցին, դատական կարգով Հայկազ Մակարյանը պարտավորվեց հրապարակավ ներողություն խնդրել, հերքել իր կողմից արտահայտված զրպարտիչ հայտարարություններն ու մտքերը՝ Գայանե Մանուկյանի հասցեին, որոնք ոչ միայն վարկաբեկել են վերջինիս անձը, նրա նկատմամբ ատելություն գեներացրել, այլև խոչընդոտել են Գ. Մանուկյանի լրագրողական գործունեությունը:
Այս ամենին, իհարկե, առաջիկայում կանդրադառնանք առավել լայն կերպով, իսկ հիմա պարզապես տեղեկատվական կարգով նշենք, որ Մակարյանը պարտավորվել է խոստովանել սեփական հանցնանքերն ու ներողություն աղերսել Գայանե Մանուկյանից՝ օգտվելով այն նույն հարթակներից ու գործիքակազմերից, որոնց օգնությամբ կոպտորեն խախտել է օրենքն, իրականացրել քայքայիչ գործունեություն:
Միաժամանակ ինքնին հետաքրքիր է այն հանգամանքը, որ Մակարյանի թիրախում հայտնվել էր հենց USArmenianews.com-ը՝ կայք, որն, ինչպես հայտնի է, գրանցված է ԱՄՆ-ում և, ըստ էության, ամերիկյան հայալեզու լրատվամիջոց է: Հ. Մակարյանը, որ շարունակաբար կոչ էր անում փակել կայքն ու քարկոծում էր անխնա, այսօր անամոթաբար փորձում է մխրճվել ԱՄՆ-ում հայտնի շրջանակներ, փորձում է իբր փաստաբանական գործունեություն ծավալել, իրավունքներ պաշտպանել և այլն: Տեսնես այդ ի՞նչ բարոյական իրավուքնով է անում այդ ամենը Հ. Մակարյանն, երբ, փաստորեն, մի կողմից՝ փորձում է օգուտ քաղել Ամերիկայից, մյուս կողմից՝ վարկաբեկում է նույն ԱՄՆ-ում գրանցված լրատվամիջոցն ու խախտում տեղի գրված ու չգրված օրենքները:
Նշենք, որ դատավճիռներն անպայմանորեն ուղարկվելու են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ հնարավորինս փակելու Հայկազ Մակարյանի ճանապարհը, իսկ Մակարյանին չեն օգնելու անգամ Լոս Անջելեսի հայ համայնքում հայտնի բարերարներն ու գործիչները: Ամբողջ Հայաստանն ու Սփյուռքը շուտով ականատես են դառնալու, թե ինչպես է Մակարյան Հայկազը ներողություն խնդրում USArmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանից՝ ենթարկվելով դատարանի կայացրած վճռին, ինչպես է ներում աղերսում նույն «Նոյյան Տապան»-ի ու «Բաց TV»-ի եթերում: Ի դեպ՝ ըստ դատարանի կայացրած վճռի՝ Մակարյանը ստիպված է լինելու համապատասխան տեսանյութերը երեսուն օր շարունակ տարածել ու պահպանել՝ լիարժեքորեն փոխհատուցելով Գայանե Մանուկյանի դեմ իրականցրած բարոյահոգեբանական տեռորի դիմաց:
Օրվա հրամայական է մարդկանց վարկաբեկելը կանխարգելելը, ժամանակն է՝ փակելու քիսոների ու մարքրիտների ճանապարհը, վերջ տալու անբարոների գործունեությանը, որոնք երբեք չեն գնահատում անգամ իրենց նկատմամբ իրագործած մարդկային ժեստը կամ օգնությունը: Խոսքն, իհարկե, առաջին հերթին Հայկազ Մակարյանի մասին է: Մակարյանին պետք է դաս տալ ու ստիպել հասկանալ, որ ուրանալն անթույլատրելի է,որ լավություն անողի երեսին դուռ չեն շրխկացնում, որ գոնե հետդարձի տեղ են թողնում. պետք չէ դուրս տալ բաներ, որոնց տակից երբեք չես կարող դուրս գալ:
Յուրատեսակ հետաքրքրություն է ներկայացնում մեկ այլ հանգամանք նույնպես՝ Հայկազ Մակարյանի դատապաշտպանների պարագան: Ողջ դատական պրոցեսի ընթացքում Մակարյանին ներկայացնում էին երկու «ճանաչված» կին փաստաբաններ: Հանդիսանալով փաստաբան՝ այս երկու իրավաբան կանայք անցել էին կոռեկտության բոլոր սահմաններն ու հենց իրենք էին գրգռում սեփական վստահորդ Հայկազ Մակարյանին՝ նրա հետ միասին եթեր դուրս գալով ու անպատասխանատու վարք ցուցաբերելով:
Միաժամանակ հատուկ շնորհակալություն պետք է հայտնել «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակին՝ հաջողությամբ պսակելու հայցադիմումները, պատշաճ կերպով դատարանին տեղեկացնելու իրերի դրությունը, հասնելու երկար ակնկալված վճռին: Արդարության հաղթանակը հնարավոր դարձավ հենց «Լև Գրուպի» բարձրակարգ պրոֆեսիոնալ թիմի մասը կազմող փաստաբանի կատարած անգնահատելի աշխատանքի շնորհիվ, երբ ասենք հակառակ Մակարյան Հայկազի փաստաբանների, Լև Գրուպի փաստաբանը ցուցաբերում էր օրինակելի վարք ու կատարյալ պատասխանատվություն՝ փայլելով պրոֆեսիոնալ որակներով: Վստահաբար, առանց «Լև Գրուպ»-ի բարեխիղճ օժանդակության անհնար էր լինելու հասնել արդարության ու ճշմարտության հաղթանակին:
usarmenianews.com

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար





