- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Վերջին շրջանում իմ դեմ ընթացող կեղտոտ արշավը, որը պետք է նկատել, բավական կազմակերպված ու համակարգված բնույթ է կրում, հետզհետե նոր ու կեղտոտ երանգներ է ձեռք բերում,ու ստեղծվել է մի իրավիճակ,երբ նույն մեղավորները, որոնք պետք է իրենք ողջ խստությամբ պատասխանատվություն կրեին իրենց լկտի պահվածքի համար, իրենք են իմ հասցեին հնչեցնում ոչ մի հիմք չունեցող մեղադրանքներ՝ մոռանալով,սակայն,որ փաստերի դեմ ավելորդ դատարկաբանելը ոչ ոքի երբեք ոչ մի լավ տեղ չի հասցրել:
Հիմա կներկայացնեմ փաստեր, որոնց ոչ ոք ոչնչով չի կարող հակադարձել՝ քանի որ դրանք անվիճարկելի են:
Aren Bunatyan ֆեյսբուքյան կեղծ օգտատերը մի քանի շաբաթ առաջ ՖԲ - ում տեղադրել էր Լոս Անջելեսում բնակվող Մանուկ Բաղդասարյանի անչափահաս աղջկա լուսանկարը, կատարել սեռական բնույթի հայհոյանքներ : Մանուկ Բաղդասարյանն էլ Aren Bunatyan -ի էջում, իր հերթին, պատասխան հայհոյանք էր փոխադարձել՝ երեխայի լուսանկարը տեղադրելու և սեռական բնույթի հայհոյանքներ գրելու համար:
Aren Bunatyan օգտատերը, բարկանալով, կռճտացնելով ատամները, դրանից հետո սկում է Մանուկից պահանջել վերջինիս հեռախոսահամարը՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Մանուկը տալիս է իր հեռախոսահամարը , ինչից վայրկյաններ անց մի քանի անգամ զանգ է ստանում հետևյալ ՝ 077 16-00-00 հեռախոսահամարից:
Պարզվում է, որ այդ զանգահարողը Արմենուհի Հովսեփյանն է ՝ newspress.am -ի սեփականատերը, ով ամիսներ շարունակ ամենաստոր լուտանքներն է գրում սոցիալական ցանցերում ԱՄՆ-ի մի շարք քաղաքացիների, այդ թվում նաև իմ, ընտանիքիս, հարազատներիս, Մանուկ Բաղդասարյանին, սպառնում և օգտագործում է լրատվականի ղեկավարին և կնոջը ոչ հարիր բառապաշարը,հայհոյխառը հարուստ բառամթերքով, որը նկատեմ,ավելի քան «տպավորիչ» պետք է համարել:
Նրանց հեռախոսային վիճաբանության ընթացքում Արմենուհին, նույն ինքն Արիանան՝ նախօրոք ձայանգրված կեղտոտ ձայնագրությունն է հեռախոսով միացնում՝ հայհոյանքների տեղատարափ իմ և ընտանիքիս հասցեին ուղղված: Չի բացառվում, որ նա այդ կեղտոտ ձայնագրությունը բոլորին է ուղարկել:
Այս վերջին օրերի՝ իմ դեմ նրա կատարած խուլիգանություններից զզված ՖԲ օգտատերերից մեկը , փորձելով ինձ օգնել ու պաշտպանել , ՖԲ - ում կատարել է գրառում , որոնք ուղղված են եղել Aren Bunatyan-ի ստոր քայլերի դեմ: Aren Bunatyan կեղծ օգտատերը նրանից ևս հաշվեհարդար տեսնելու համար, պահանջում է հեռախոսահամար, սակայն նրան մերժում են՝ ասելով, որ կարող է ՖԲ մեսենջերով զանգահարել:
Ինչից հետո, նույն պահին, մեսենջերով զանգահարել է Aren Bunatyan- ը, սակայն ինձ պաշտպանող տղա օգտատերը չի պատախանել զանգին, բայց նկատել է, որ 077 16-00-00 համարից է եղել մեսենջերից եկող զանգը :
Պարզվել է, որ Aren Bunatyan ՖԲ կեղծ էջը բացվել է 077- 16 0000 « գոլդ» հեռախոսահամարով, որը պատկանում է Արմենուհի Արիանա Հովսեփյանին:
Նա, օգտվելով իր հեռախոսով բացված կեղծ էջից , սկսել է աջ ու ձախ սպառնալ , զզվելի սեռական հայհոյանքների տարափ թափել , շանտաժներ անել շատերի դեմ և այլն:
Տեղեկացնեմ,որ արդեն դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազին, ԱԱԾ -ին: Շնորհակալ եմ գլխավոր դատախազ պրն. Արթուր Դավթյանին՝ նամակիս ընթացք տալու և համապատասխան բաժին ուղարկելու համար:
Արմենուհին օր-օրի դարձել է անկառավարելի:
Օրեր շարունակ իր հեռախոսահամարով գրանցված Aren Bunatyan էջով տեղադրել է իմ , մայրիկիս , Լոս Անջելեսում բնակվող Քրիստինե Հալաջյանի, Մանուկ Բաղդասարյանի նկարներն, ինչպես նաև Մանուկի անչափահաս երեխայի հետ նկարը, քաղաքային իշխանութուն ներկայացնող անձի՝ երեխայի հետ նկարը, որոնց տակը գրել է սեռական բնույթի հայհոյանքներ , անգամ մահացած հորս հասցեին կեղծ տեղեկատվություն տարածել , թե իբր հայրս չի մահացել և գրառումներ կատարել՝ պղծելով հորս հիշատակը , անգամ սպառնալիքներ տեղացել նրա հասցեին : Այսքանից չբավարարվելով ստոր գրառում է կատարել դեռևս մահվան քառասունքը չլրացած ԱՄՆ-ում բնակվող Քրիստինե Հալաջյանի՝ մոր թաց շիրմին ուղղված:
Երկար տարիներ բնակվելով ԱՄՆ -ում, ի տարբերություն ամերիկյան օրենքների, ցավոք, տեղյակ չեմ հայաստանյան օրենքներին:Մի՞թե կարելի է առանց օգտատերերի համաձայնության տեղադրել նրանց անչափահաս երեխաների լուսանկարներն, իսկ դրանց տակ էլ ամենալկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ պարունակող գրառումներ կատարել և դրա հետ մեկտեղ մնալ անպատիժ :
Սա հարց է, որը պետք է իրենց ուշադրության կիզակետում պահեն բոլոր հասարակական կազմակերպությունները, անչափահասների գծով համապատասխան իրավապահները և այլն:
Նշեմ, որ Արմենուհին իր կայքով նյութեր է տեղադրել ու հայտարարել , որ ոչ ոք իրեն չի տեսնի ճաղերի հետևում (1 տարվա ազատազրկումը նկատի ունի ), քանի որ, նա հանդիսանում է IPI և SEEMO միջազգային մեդիա ինստիտուտի միակ անդամը Հայաստանում:
Տպագրված նյութերում նա հանրությանը հայտարարում է, թե իբր ՀՀ դատախազությունը փնթի է աշխատում ՝ ստորացնելով իր քր. գործով զբաղվող դատախազության քննիչներին, և սա այն դեպքում, երբ եղել են բոլոր փաստերը՝ նրա սուտ մատնության հոդվածով, լկտի արարքներն աներկբայորեն փաստող:
Տեղեկացնենք, որ Aren Bunatyan-ը ՝ նույն Արմենուհի Հովսեփյանն իր կայքով բազմաթիվ անգամ նյութեր է հրապարակել, որոնք ուղղված են եղել «Սասնա Ծռերի» տղաների դեմ, անգամ ՀՀ ոստիկանական ամենավտանգավոր ֆեյքերից մեկի էջից արտատպել է գրառում, որտեղ ինձ և «Սասնա Ծռերին» անվանել է ահաբեկիչ: Վերջերս էլ փորձեց երակ մտնել Լոս Անջելեսի ընդդիմադիրներից մի քանիսի հետ, համապատասխաններին ինֆորմացիա տրամադրելու համար:
Իմ, ընտանիքիս, հարազատներիս, ՖԲ օգտատերերի դեմ կատարած իր խմբակային հանցագործությունների համար, նա վստահ է, որ անպատիժ է մնալու , քանի որ իր թիկունքին են ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն և Եվրոպայի հայկական ֆորումի քարտուղարության նախագահ Աշոտ Գրիգորյանն, ում հետ անձամբ եմ խոսել նրա արարքների մասին: Մեր զրույցի ընթացքում պրն . Գրիգորյանը հայտնել է , որ երբ դատախազությունը որոշել էր Արիանայի « գլխին սարքել ու ձերբակալել », բառացի եմ կրկնում Գրիգորյանի ասածներն ու հաստատում , որ նա, լսելով Արիանայի ձերբակալության մասին լուրը , « ափալ - թափալ» իր մի քանի ազդեցիկ ընկերների հետ տարել և վերջինիս խցկել է միջազգային այդ կառույցներում՝ ազատելով նրան ձերբակալվելու տխուր հեռանկարից:
Ցավալի է, բայց փաստ, սակայն մինչ օրս պրն. Գրիգորյանը, տեսնելով իր իսկ միջնորդությամբ ճաղերից խուսափած Արմենուհի Հովսեփյանի համացանցային խուլիգանությունները, կեղտոտ գրառումներն ու անհանդուրժելի վարքը, լռություն է պահպանում:
Մի՞թե այս ամենը պատիվ է բերում պրն Գրիգորյանին, իսկ միգուցե այլ հարցե ՞ր կան, որոնց մասին պետք է բարձրաձայնել ...
Որպես ԱՄՆ քաղաքացի ,Միացյալ նահանգներում գրանցված լրատվականի ղեկավար նամակ եմ ուղարկել IPI և SEEMO միջազգային մեդիա ինստիտուտի ղեկավարներին, որպես Հայաստանի միակ անդամ, որպես մեդիա դաշտի թյուրիմացություն, լրատվական դաշտում իրեն գուրու հռչակած Արմենուհու նմանատիպ արարքները քննության առարկա դարձնելու և նրան վտարելու այդ կառույցներից :
Ի դեպ, վերջերս էլ նրան գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանի կողմից շնորհվել է «Քաջարի Ասպետաց Մայր» շքանշանը: Ու՞մ երեխան զոհվի բանակում, ու՞մ տան այդ մեդալը: Նա մայր չի, ազատամարտում չի եղել, հետևաբար ինչ իրավունքով են նրան տվել այդ մեդալը: Հարց, որը պետք է հանրության քննությանն արժանանա:
Տեղեկացնեմ նաև, որ Արմենուհի Արիանա Հովսեփյանը ունի նաև բացված շատ կեղծ ֆեյսբուքյան էջեր (Արինա Ֆրից և Marishik Marishik) և դրանք օգտագործում է իր կեղտոտ գրառումների համար՝ որպես հավանություն տվող օգտատերեր:
Նշենք, որ սույն տիկնոջ հետ համագործակցել է Ալլա Լևոնյանի «իրավաբան» Էմիլ Մարկոսյանը, ով երգչուհուն ներքաշեց վերջիններիս ստոր խաղի մեջ:
Արիանա՛, այսօրվա օրդ թող « բարի» լինի, մինչ դու կտեղեկանաս քո խայտառակ բացահայտման մասին, լավագույն իմ փաստաբանները դատական հայցով այսօր կմտնեն դատարան, որին կմիանան քո գործողություններից տուժածները:
Առայժմ՝ այսքանը:
Վստահ եմ՝ արդարությունը կհաղթանակի բոլոր դեպքերում:

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News

Երկրի թիվ 1 կիբերհանցագործին երաշխավորագիր տվող Նաիրա Զոհրաբյանը

Արդյոք Լիլիթ Մակունցն ավելորդ լավատեսություն չի՞ դրսևորում

Գևորգ Պապոյանը «ռումբ» է դնում Հայաստանի տակ. իսլամացման հեռանկարն իրական է

Դինուլիկի շուրջ սկանդալները նոր թափ են հավաքում

«Էս ստախոսը չգիտի անգամ, որ Փաշինյանից մեկ օր առաջ Սպիտակ տանը հյուրընկալվել է Նեթանյահուն»․ Սուրեն Սուրենյանց

Դինուլիկի հակաարցախյան վանդալիզմը՝ Էջմիածնում


