- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Գլենդելում գտնվող «Ռենեսանս» շքեղ ռեստորանային համալիրում դեկտեմբերի 23-ին նշվեց դեղագործ, երգահան, սիրված երգչուհի, Մարգարիտա Խլղաթյանի տարեդարձը, որին իրենց մասնակցությունն էին բերել ամերիկահայ համայնքի բազմաթիվ սիրված ու ականավոր դեմքեր՝ արվեստագետներ, բժիշկներ, վաստակաշատ մտավորականներ, պաշտոնյաներ և այլք: Ի դեպ՝ նշվում էր ոչ միայն սիրված երգչուհու տարեդարձը, այլև ստեղծագործական գործունեության 15-ամյակը, որ, անկասկած, չափազանց բեղուն է ստացվել՝ հարստացնելով հայկական երգարվեստի, մշակույթի գանձարանը:
Այդ օրը լեփ-լեցուն, շքեղ ձևավորված դահլիճում 400-ից ավել հյուրի ներկայությամբ տեղի ունեցավ երկու տեսահոլովակի պրեմիերա՝ «Իմ Սուրբ Յոթվերք» ու «Օրոր Քաջ Որդուս»՝ որի բառերի հեղինակն է Սուսաննա Ասատրյանը, իսկ երաժշտությունը՝ Մարգարիտա Խլղաթյանի: Տեսահոլովակները միջոցառմանը հաղորդեցին յուրահատուկ մթնոլորտ, ինչպես նաև այդ ընթացքում ցուցադրվեց հոբելյարի մասին պատմող տեսանյութ:
Նշենք, որ Մարգարիտա Խլղաթյանը, որպես հյուրընկալ, միջոցառման ողջ ընթացքում ուշադրություն էր դրսևորում յուրաքանչյուր հյուրի հանդեպ՝ ամեն մեկին ցուցաբերելով անձնական մոտեցում:
Միջոցառման բացումը վերապահված էր համայնքում սիրված հաղորդավար, լրագրող Արա Ղազարյանին, ինչն արդեն երաշխավորում էր միջոցառման հաջողությունն ու շքեղությունը. նրա գրագետ ու ազդեցիկ խոսքը զարդարում է ցանկացած միջոցառում, և այս մեկը ևս բացառություն չդարձավ: Մի քանի րոպե տևած բացման խոսքից հետո ցուցադրվեց Մարգարիտա Խլղաթյանի մասին պատմող տեսանյութը, որ ակամա արթնացրեց հետաքրքիր խոհեր:
Երբ դիտում էի հոլովակները, ինքս իմ մեջ համեմատական զուգահեռներ էի անցկացնում առաջին հայացքից իրար հակասող երևույթների միջև: Բիզնեսում չես կարող նուրբ, արտիստիկ մնալ, լինել փխրուն, քանի որ բիզնեսը սիրում է ուժ ու առաջնորդի հմտություններ, հստակություն ու հույժ նպատակասլացություն է պահանջում: Մինչդեռ արվեստում լիովին հակառակ օրենքներն են գործում: Այս իմաստով պետք է արձանագրել, որ Մարգարիտա Խլղթայանի մեջ ներդաշնակորեն համադրվել է այս բոլորը, ինչի շնորհիվ նա կարողացել է մեծ անուն ու համբավ վաստակել բիզնեսում ու մշակույթի ասպարեզում, ինչը բավական հազվադեպ հանդիպող երևույթ է:
Մասնավորապես՝ բիզնեսում մեծ հաջողություններ գրանցելու հարցում սիրված երգչուհուն օգնել է երկու գործոն. Միացյալ Նահանգներում Մարգարիտա Խլղաթյանը հանձնել է քննություններ, պաշտպանել և ստացել է դեղագետի լիցենզիա՝ մասնագիտանալով համապատասխան ոլորտում, ապա նրան օժանդակել է նաև ամուսինը՝ պարոն Սպարտակը: Մարգարիտա Խլղաթյանը, բացի այս ամենից, իհարկե, նաև հրաշալի մայր է ու տատիկ՝ունենալով երեք զավակ և ութ թոռնիկ:
Միջոցառմանը իրենց ներկայությամբ զարդարել էին հաղորդավար Վրույր Թադևոսյանը, երգիչ Հովհաննես Շահբազյանը, ով տիկին Խլղաթյանին հանձնեց Ռուբեն Մաթևոսյանի կողմից ուղարկված ոսկե մեդալը, ժողովրդական երգերի անզուգական երգչուհի Անահիտ Սահակյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Եվա Եգանյանը, Հովհաննես Բաբախանյանը, Գագիկ Բադալյանը, Հովհաննես Բալյանը, Հրաչյա Մխիթարյանը, Հարութ Հակոբյանը, Սուրոն, Լիա Կուռոյանը, Արմինե Նահապետյանը և այլք:
Ի դեպ՝ տաղանդավոր երգիչ Ռազմիկ Մանսուրյանը հիանալի կատարեց «Զինվորի Պատգամ» երգը, որի երաժշտությունը գրել է Մարգարիտա Խլղաթյանը, իսկ բառերի հեղինակը Հասմիկ Վարոսյանն է:
Երեկոյի ընթացքում Մարգարիտա Խլղաթյանը արժանացավ մի շարք պատվոգրերի, ինչպես նաև ամերիկյան սենատորներից մեկի կողմից բարձրագույն պարգևի, որը նրան հանձնեց համայնքում սիրված դոկտոր Մարատ Հայրապետյանը, ով նույնպես հանդես եկավ գեղեցիկ կատարմամբ՝ յուրատեսակ նվեր մատուցելով հոբելյարին:
«USArmenianews.com» լրատվական-վերլուծական կայքը ևս շնորհավորում է սիրված երգչուհի Մարգարիտ Խլղաթյանին՝ մաղթելով նրան նոր բարձունքներ ու երջանկություն: Միշտ էլ առանձնակի հաճույք է հաճելի մարդկանց ներկայացնելը, սակայն կոնկրետ այս դեպքն այն բացառիկներից է, երբ չես կողմնորոշվում՝ որպես բիզնես լեդի՞ ներկայացնել մարդուն, թե՞ սիրված ու վաստակաշատ երգահան, երգչուհի: Բոլոր դեպքերում մի բան հստակ է՝ Մարգարիտա Խլղաթյանի տաղանդները նրան տրվել են ի վերուստ, որոնք նա բազմապատկել է ու դարձրել արգասաբեր:
Երգն ու երաժշտությունը մարդու հոգուց բխած երևույթներ են, իսկ նրանք, ովքեր իրենց կյանքը կապել են արվեստի հետ, ի բնե երբեք չեն կարող վատը լինել, և Մարգարիտա Խլղաթյանն այս ճշմարտության մարմնացումն է:
Գայանե Մանուկյան

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար


