USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 26 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
2025-02-25 22:56:00
Տպել Տպել

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին:
Սերժ Սարգսյանն այն մարդն էր, ով պարտվեց միջազգային հանրությանը, պարտվեց նփ դեղին մամուլի լրագրողին և 2008-ի հանցագործին, պարտվեց թշնամուն և սեփական ժողովրդին՝ ստվերում դավեր նյութելով նրա դեմ:
Երկրորդ նախագահն այն ղեկավարն էր, որը պատվով հեռացավ իշխանությունից՝ ճանապարհ տալով հենց ՍՍ-ին: ՍՍ-ն այն մարդն է, ով իշխանություն ստանձնելուց անմիջապես հետո շրջվեց Երկրորդ նախագահի դեմ և ում քարոզչամեքենան մինչ օրս սևացնում է Ռոբերտ Քոչարյանին:
Ռեսուրսի մասին են խոսում:
Տեսել ենք, լսել ենք, ճանաչել ենք ձեր ռեսուրսը, պարոնայք:
Մեր ռեսուրսը մեր ողջամիտ քաղաքացին է, որը ձեզ վաղուց է մերժել:
Ձեր ռեսուրսը՝ Արցախի կորստի հաշվին քաղաքական մրոտված հետագիծ մաքրագրող քաղաքագետն ու լրագրողը, կուսակցական աղանդավորը:
Պատվի կոդեքս, չգրված օրենքներ, ջենտլմենական կանոններ, վարքուբարք՝ նման բաներին ծանո՞թ չեք, չէ՞: Դե, ինչ, շարունակեք պետությունը վերածել արևածաղկի ու կանաչու վաճառքի:
ՀԳ. Տարիներ առաջ մի հայտնի անձնավորություն փորձեց ինձ մոտ վարկաբեկել ՌՔ-ին ու բարձրացնել ՍՍ-ին, ասաց՝ Երկրորդը գումար չի տալիս, շատ ժլատ մարդ է, ես դիսկոմֆորտ եմ զգում նրա հետ շփումից, ՍՍ-ի հետ շփումն ավելի հեշտ է այս առումով:
Ասացի՝ և շատ ճիշտ է անում. գումար տա, որ ի՞նչ անեք՝ կեղծ հայրենասեր գնեք այս օրհասական պահին և իրականությունից հեռու քարոզ տանեք:
Կռահեք, թե ով իմ աչքերում նվաստացավ այդ խոստովանությունից հետո:

 Eliza Arakelyan

 

Այս նյութը դիտել են - 180 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook