- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Արվեստներից թերևս հնագույնը համարվող պարը, որ ոչ միայն կամայական սուբյեկտների միջև ինքնատիպ հաղորդակցման հոգեբուխ միջոց է՝ մարդկային հույզերի յուրատեսակ արտահայտչամիջոց, ինչպես միշտ, այսօր էլ հանդիսանում է ոգեկիր այն երևույթը, որի միջոցով ազգերն ու ժողովուրդները հաղորդակցվում են միմյանց մշակույթներին, շոշափում ազգային նկարագիրը, ներթափանցում էթնիկ հոգեբանության խորքերը՝ իրական պատկերացում կազմելով դիմացինի մասին: Այս իմաստով հայ ազգային պարը մշտապես եղել ու մնում է այն հավերժական լեզուն, որ դարեր ի վեր հանդիսանում է հայի հոգու թարգմանն ու հավերժության փարոսը:
Անպատկերացնելի է հայ մշակույթն առանց պարի, ոչ ոք չի կարող հասկանալ հային, քանի դեռ չի հաղորդակցվել նրա մարմնի աննյութական լեզվին՝ դարձած ոգու ճիչ:
Մայիսի 28-ին նշվող Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ ամերիկահայ նվիրյալներ Վարդան և Սիրանույշ Գևորգյանների «Գևորգյան Պարի Ակադեմիան» Լոս Անջելեսի աշխարհահռչակ «Dolby» համերգասրահում մի փառահեղ, իսկապես բացառիկ համերգ էր կազմակերպել՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով հայ պարային մշակույթի պահապանի իր վեհ առաքելությանն ունեցած հավատարմությունը: Բազմահազարանոց հանդիսատեսի առջև 600 հայ երեխա ի ցույց դրեց իր պարային վարպետությունը՝ փաստելով «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը:
Հիրավի, անգնահատելի է Վարդան և Սիրանույշ Գևորգյանների ընտանիքի՝ ժառանգաբար փոխանցվող ազգանվեր առաքելությունը. ծնողներից հետո հիմա արդեն երեխաները՝ Նինելը, Սոնան ու Ալեքսն են լծվել ազգերի ձուլարան դարձած Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայապահպանության հարցում էական նշանակություն ունեցող միսիայի իրականացմանը: Նույնիսկ թոռնիկներն են ներգրավված հայ պարարվեստի պահպանման ու զարգացման գործում. նրանք այն 600-ի շարքերում էին, որոնց պարը դիտելիս անհնար էր ուղղակի չհուզվել, հավասարապես չցնծալ:
Գուցե Հայաստանում ապրողների համար ամբողջովին անպատկերացնելի լինի այն տիտանական աշխատանքի կարևորությունը, որ արդեն երեք տասնամյակ Վարդան և Սիրանույշ Գևորգյանների ընտանիքն ամեն օր իրականացնում է՝ դրա մեջ յուր հոգին ներդնելով: Բավական է, սակայն, գալ ԱՄՆ կամ լինել այնտեղ ապրող հայ քաղաքացի, որպեսզի ամբողջովին հասկանալի դառնա այս ակադեմիայի գործունեության իրական արժեքը: Միայն օտարության մեջ ես զգում քո ազգային գույնի, տեսակի պահպանման գերկարևորությունն ու հասկանում՝ մշակույթն է աշխարհի ցանկացած կետում քեզ հայ պահում:
Այն արվեստը, որ ներկայացնում են աշխարհին ակադեմիայի սաները, իր մեջ ամփոփում է հայ մշակույթի ու պատմության կարևորագույն տարրերը՝ դրանց հաղորդակից դարձնելով ոչ միայն Սփյուռքին, այլև այլազգիներին, ինչը չափազանց կարևոր է ոչ միայն հոգևոր-մշակութային, այլև նույնիսկ քաղաքական առումով:
Աշխարհահռչակ «Dolby»-ում կայացած համերգը միաժամանակ պետք է համարել փառապանծ ծնողների զավակ Սոնա Գևորգյանի շռնդալից հաղթանակը: Հանդիսանալով տաղանդավոր պարուսույց ու իր գործի մեծ նվիրյալ՝ Սոնայի ներդրած ջանքերի շնորհիվ է նաև, որ ակադեմիան չի դադարում նորանոր գագաթներ նվաճել: Պարերի բեմադրիչը հենց նա էր. դրանք մշտապես անզուգական են շնորհիվ Սոնայի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի,որ արդյունք է թերևս հենց ունեցած գենետիկայի: Նմանապես և ընտանիքի որդին՝ Ալեքս Գևորգյանն, որ կայացած համերգին բեմ էր բարձրացել մյուսների հետ՝ ասես հենց բեմում զորավիգ լինելով իր սաներին, նրանց ոգեշնչելով ու աջակցելով:
Նշենք, որ փառահեղ երեկոյի հանդիսավարն էր հեուստահաղորդավար Ռաֆայել Մնացականյանը, որ իր յուրահատուկ բառուբանով աներևակայելի հմայք էր հաղորդում համերգին: Նրան ընկերակցում էր ԱՄՆ-ում հայտնի KTLA 5-րդ հեռուստակայանի հայուհի հաղորդավար Էլինա Աբովյանը: Ելույթ ունեցավ նաև ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը՝ ներկաներին ուղղված իր խոսքում շատ բարձր գնահատելով այն հայապահպան գործունեությունը, որ տասնամյակներ ի վեր ծավալում են տեր և տիկին Գևորգյանները:
«Գևորգյան Պարի Ակադեմիայի» սաներն իրենց պարային հմտությունները հանդիսատեսին ի ցույց դրեցին Սայաթ-Նովայի հոգեթով երաժշտության, հայրենասիրական երգերի ներքո: Հանդիսատեսը հնարավորություն ունցավ վայելելու նաև հայկական ազգային պար «Քոչարին», «Էստոնականը», հնչեց մանսուրյանական անզուգական մեղեդին՝ առանձնահատուկ հմայք հաղորդելով երեկոյին:
Առանձնահատուկ տպավորիչ էր հատկապես համերգի վերջին հատվածը՝ 600 սանի մասնակցությամբ: Նրանք զարդարեցին հպարտորեն ծածանվող հայկական դրոշները՝ առանձնահատուկ ազգային հպարտություն ներշնչելով ներկաներին, ընգծելով օրվա կարևորագույն խորհուրդը՝ հայի հավերժության գաղափարը՝ միախառնված պատմությանն ու ներկային:
Անշուշ՛տ, Հայաստանն այսօր լավագույն օրերը չէ, որ ապրում է. թևակոխել ենք փորձություններով լի շրջան, և հայտնի էլ չէ՝ արդյոք հայոց պետականությունը կկարողանա՞ հաղթահարել այն դժվարությունները, որոնց միջով անցնում է, ըստ էության, բովանդակ հայ ժողովուրդը՝ նկատի ունենալով հայ մարդու ու Հայաստանի միջև կապը:
Ահա այս իրողությունների ֆոնին է, որ էապես կարևորվում ու անգին արժեք է ձեռք բերում հայ մշակույթի պահպանումը՝ իր բոլոր դրսևորումներով: Մշակույթն է այն գործոնը, որը հային հայ է պահում՝ լինի Հայաստանից հազարավոր մղոններ հեռու, թե՝ հենց երկրի ներսում:
Մշակույթ, պատմություն, դավանանք ու լեզու՝ ահա սրանք են, որ սահմանում են կամայական ազգի յուրահատկությունն ու ցույց տալիս նրա էությունը:
Հայկական պարը լավագույն երաշխավորներից մեկն է հայի հավերժության, իսկ Վարդան և Սիրանույշ Գևորգյանները հայ պարարվեստի այն նվիրյալներն են, որոնց պրոֆեսիոնալիզմի ու մանկավարժական հմտությունների շնորհիվ «Գևորգյան Պարի Ակադեմիա»-ն դարձել է հայի ազատասեր ոգու լավագույն թարգման, յուրատեսակ խողովակ այն արժեքների արտահանման, որոնց վրա հազարամյակներ ի վեր խարսխված է մնում հայը՝ պահպանելով իր տեսակն ու անշփոթելի գոյությունն այս արևի տակ:
Գայանե Մանուկյան

Առաջնորդ Հովնան սրբազանի այցելությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց

Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել

Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը

«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյանի մասին

Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան

Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել

Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը

Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան

Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները

Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը

Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...

Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր

ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն

Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը

«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ

Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...

Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին

Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին

ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը

Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար


