USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 28 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ռուբեն Վարդանյանի հարցը մտնում է նոր փուլ. Փաշինյանը կարձագանքի՞ Նուբար Աֆեյանի կոչին
2025-02-28 10:36:00
Տպել Տպել

Աշխարհի ամենաազդեցիկ հայերից Նուբար Աֆեյանը դիմել է վարչապետ Փաշինյանին՝ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հարցով ձայն բարձրացնելու: «Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն: Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»,-մասնավորապես՝ ասված է հայտարարությունում:

Թեման ստացավ մեծ հնչեղություն այն բանից հետո, երբ ի հայտ եկան Վարդանյանի լուսանկարները՝ փաստող այն մասին, որ նրան Բաքվում բռնության են ենթարկում: Մինչ այդ էլ մյուս գերիներին պատկերող տեսանյութերն ու լուսանկարները ևս անհանգստություն էին առաջացրել շատերի շրջանում, բայց հատկապես Վարդանյանի հացադուլից հետո այդ հարցը սկսեց ավելի լայնորեն բարձաձայնվել: Դրան նպաստեց նաև այն, որ Վարդանյանը ընտանիքի միջոցով դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, պատմել, որ զրկված է պաշտպանության իրավունքից, միջազգային փաստաբանների հետ շփումներից, իսկ ադրբեջանցի պաշտպանի նկատմամբ իրականացվում են ճնշումներ:
Փաստը, որ բանը հասել է նրան, որ ՀՀ իշխանություններին փորձում են համոզել ջայլամային կեղվածք չընդունել, արդեն իսկ հայկական պետականության խայտառակությունն է, եթե կուզեք՝ բոլոր հայերի ամոթը:
Աֆեյանը կամ մյուսնե՞րը պետք է կոչ հղեն իշխանություններին՝ կատարելու սեփական գործառույթներն ու հասնելու գերիների ազատմանը մի դեպքում, երբ ցանկացած նորմալ երկրի պարագայում հարցը լուծված կլիներ: Բայց Հայաստանը նորմալ երկիր չէ, այլ ինչ-որ «Ճ» կլասի տարածք, որտեղ իշխող խունտային հետաքրքրում են միայն սեփական աթոռն ու դրանից ստացվող եկամուտները, իսկ բոլոր այն հարցերը, որոնք կարող են ավելորդ գլխացավանք դառնալ կամ քաղաքականապես խնդրահարույց լինել, խունտայի օրակարգում չեն կարող տեղ գտնել:
Արդյոք Աֆեյանի կոչը «սայլը տեղից կշարժի՞»:
Հայաստանը, օրինակ, կարող է Ադրբեջանի հետ բանակցություններից հրաժարվել՝ պահանջելով նախ գերիներին ազատել: Բայց հարցն այն է, թե ինչու իշխանությունները դա չեն անում, վախենո՞ւմ են թուրքերի արձագանքից, թե՞ նրանցից ավելի շահագրգիռ են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարոթյունը փտի Բաքվի բանտերում:

Այս նյութը դիտել են - 147 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook