- 2025-01-23 10:51:00Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ չարենցյան սյուժեն չունի այլընտրանք
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 19:08:00Սփյուռքի առաջ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն է
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2025-01-20 18:29:00Նիկոլ Փաշինյանն ասում է մի բան, որը միֆ է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ ոստիկանական գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել սփյուռքահայության շրջանում, որոնք դիմում են ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, ով իր հիմնական մասնագիտությանը հավատարիմ, բեմական կեցվածքով, արտիստիկ առոգանությամբ, պատեհ-անպատեհ առիթով հանրությանն է հրամցնում իր՝ համակարգի բարեփոխման, ազգանվեր, մարդասիրական ծրագրերը:
Պրն. Ոստիկանապետ, այն, որ մինչ օրս ձեր ղեկավարած կառույցում որևէ դրական տեղաշարժ չի նկատվում` ակնհայտ է, մինչդեռ դուք շարունակում եք ի ցույց համայն հայության ու ամբողջ աշխարհի աղաղակել, թե ձեր գլխավոր նպատակը համակարգում ազնիվ, նվիրյալ ու մարդկային ոստիկանի կերպար կերտելն է: Ձեր խոսքով` ոստիկանը պետք է համապատասխանի իր համազգեստին, հակառակ դեպքում՝ հանել համազգեստից:
Պրն. Գասպարյան, պատասխանեք մեզ, լոսանջելեսահայերիս հուզող մի քանի հարցերի.
-Ի՞նչ չափորոշիչներով եք ընտրում ոստիկանին և ինչպե՞ս եք որոշում` համապատասխանո՞ւմ է տվյալ անձն իր համազգեստին, թե` ոչ:
-Ինչպիսի՞ն պետք լինի իսկական ոստիկանը, արդյո՞ք հաշվի են առնվում նրա անցած ուղին, կենսագրական մանրամասները, ինչն ամենայն հետևողականությամբ և մանրակրկտորեն, ի տարբերություն ՀՀ-ի, արվում է ԱՄՆ-ում:
Դո՛ւք ասում եք մի բան, սակայն ձեր ոստիկաններն անում են լրիվ հակառակը, դո՛ւք Աստվածաշունչ եք քարոզում, պատվիրաններ մեջբերում, մինչդեռ ձեր վարժեցրած ոստիկանը հայհոյում ու ստորացնում է քաղաքացուն` հաշվի չառնելով սեռը, տարիքը...
Դո՛ւք, առերես մարգարեի կերպարով, սակայն ընդհատակից սատանայի գործելաոճով, անզեն ժողովրդի վրա ուղղորդում եք ձեր իսկ ձեռքով կերտած, մարդկանց հոշոտելու պատրաստ վարժված ոստիկանին: Միթե՞ այնքան միամիտ եք, որ կարծում եք, թե մենք աչք ենք փակելու ձեր ստորադասների ոչ մարդավայել գործողությունների վրա:
Խորենացիի դեպքերին ակնդետ հետևող աշխարհի ԶԼՄ-ներն ու Սփյուռքն ամեն օր, ամեն պահի ականատես է լինում՝ ինչպիսի անօրեն պահվածք է դրսևորում հայաստանյան ոստիկանությունը. բերման են ենթարկում ամենաստորացուցիչ միջոցներով` առևանգելով մարդկանց փողոցներից, բակերից, տներից, անգամ այն մարդկանց, ովքեր որևէ աղերս չունեն հանրահավաքների հետ:
Արդյո՞ք տեղյակ եք, որ նրանց նվաստացնում են ոստիկանական բաժիններում, թքում են քաղաքացիների վրա, ստիպում պաչել բատինկաները, դաժանաբար ծեծի են ենթարկում երիտասարդներին, այն երիտասարդներին, ովքեր պաշտպանել կամ նոր են պաշտպանելու թշնամուց մեր Հայրենիքի սահմանները...
Այն, փաստը, որ դուք ոստիկանական համակարգի հետ որևէ հեռահար աղերս չունեք՝ ձեր աշխատակիցներն իրենց գործելաոճով վաղուց են ապացուցել:
Որպես ոչ պաշտոնատար անձ, այլ ՝ շարքային քաղաքացի ինչպե՞ս կվարվեիք, եթե նույնկերպ անարգեին ձեր մորն ու քրոջը, իրի պես քարշ տային փողոցներով, մանավանդ, երբ այդ մայրը զավակ է կորցրել (ձեր դեպքում՝ ցանկալի էր), ավելին` զավակին անարգել ու խոշտանգել էր թշնամին:
Ու վերջին հարցը` արդյո՞ք ձեր ճաշակով են ընտրվում կին ոստիկանները, մասնավորապես՝ օրերս բերման ենթարկելու գործընթացին իր ընդգծված սանձարձակությամբ աչքի ընկնող հրեշտակ (հրեշ) Մագան, ով անբարո կայքերում գրանցված է որպես ձեր համակարգի աշխատակից:
Սփյուռքը պահանջում է անձամբ ձեր մեկնաբանություններն ու պարզաբանումները:
Լոս Անջելեսում բնակվող հայեր
Կալիֆորնիայի հարավում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Թրամփն ու իր կինը մինչև ուղղաթիռ ճանապարհեցին Ջո Բայդենին ու նրա կնոջը
«Ազատություն» ռադիոկայանի Գյումրիի թղթակիցն իր ռեպորտաժում ապատեղեկատվություն է տարածել. Վարդան Ղուկասյան մասին
Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
Լոս Անջելեսի ողբերգական ահռելի հրդեհները իրականության թաքնված բազում շերտեր են բացահայտել
Ինչու՞մն է, այնուամենայնիվ, Մարգարիտա Խլղաթյանի բացառիկությունը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում