- 2026-06-04 21:48:00«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այս օրերին մի նոր երգի տեսահոլովակ ծնվեց մեր դպրոցի անցած ուստարվա շրջանավարտ Սերգեյ Զաքարյանի կատարմամբ: Այդ մասին չգիտեի, բայց սովորության համաձայն` այս անգամ էլ նա ուղարկեց ինձ` մանկավարժիս կարծիքն իմանալու համար: Մտորումների մեջ ընկա` տեսնելով զինվորական համազգեստով դեպի հայրենի դիրքերը ծառայության մեկնող զինվորին երգելիս: Նրա ձեռքին երաժշտական գործիք կար, որի դյութիչ մեղեդու տակ խրոխտ հնչում էր այդ հրաշալի երգը:
Շուտով ես նրան հրավիրում եմ դպրոց: Պարզվում է` նա հունվարի 23-ին մեկնում է զինվորական պարտադիր ծառայության, նոր տեսահոլովակի ծննդյան մտահղացումն էլ իրենն է: Հոգում շաղախած մտորումները պիտի երգ դառնային ծառայության մեկնելուց առաջ: Նրան ուղղված իմ հարցերում ես տեսնում եմ մեր դպրոցի շրջանավարտին` «Վերջին զանգի» ժամանակ: Ապրիլյան զոհերին նվիրված նրա «Կա՛նգ առ, պատերա՛զմ» երգի նոր տեսահոլովակը, որ թնդում էր ամենուր, այդ օրն իր շուրջն էր համախմբել տարբեր կրթօջախներ տեղափոխված մեր դպրոցի շրջանավարտներին: Նրա երգով և բոլորիս արցունքներով սկսվեց ու վերջացավ «Վերջին զանգի» միջոցառումը:
Դպրոցն ավարտած և երգելու տաղանդով օժտված Սերգեյ Զաքարյանի համար Մարտակերտի մշակույթի տան դռները բաց էին, և շուտով նա աշխատանքի ընդունվեց: Սեպտեմբերի 24-ին ես նրա հրավերով մասնակցում էի իր մենահամերգին, այնուհետև նրան հեռվից հեռու տեսնում էի դիրքերում, որ երբեմն ինքն էլ իր ընկերների հետ այցի էր գնում զինվորներին, ոգևորում նրանց իր սքանչելի երգերի կատարումով:
Նա գոհունակություն ունի հայտնելու մարդկանց, ովքեր նպաստել են այս երաժշտական տեսահոլովակի ստեղծմանը: Երգի համակարգողն է Էդգար Ալեքսանյանը, իրենց ներդրումն ունեն այդտեղ մեր հայրենակից ռեփերներ Սպարտակ Հովսեփյանը և Արսեն Շիրինյանը: Նկարահանումը կատարվել է Էրիկ Պողոսյանի կողմից մեզանից ոչ հեռու գտնվող Տիգրանակերտի բարձունքի Վանքասարի եկեղեցու մոտ: Մարտակերտի շրջանային արհմիության նախագահ Մհեր Մանգասարյանի հովանավորությամբ է այն ի կատար ածվել, ձայնագրվել է Ստեփանակերտի «Անի» ստուդիայում:
«Մարտում», այսպես է կոչվում այս նոր նկարահանված երգի տեսահոլովակի վերնագիրը, որը մի պահ ցնցել էր ինձ: Ես ուզում եմ նրան և հայրենիքին զինվորագրված բոլոր տղաներին տեսնել խաղաղ օրերում երգի հնչյունների տակ. դա բոլորիս ցանկությունն է: Եվ իմ հարցին, թե ինչպես է տրամադրված հայրենիքի ապագա զինվորը, նա մեղմ ու զմայլելի մի ժպիտ է խաղացնում դեմքին ու պատրաստակամ կեցվածքով իր մարտական տրամադրությունն է արտահայտում:
Շնորհավորում եմ Մարտակերտում այս հիանալի հայրենասիրական նոր տեսահոլովակի ծնունդը և բարի ճանապարհ մաղթում երգիչ Սերգեյ Զաքարյանին ու բոլոր այն տղաներին, ովքեր մեկնում են զինվորական ծառայության: Թող խաղաղ լինի երկինքը, անփորձանք` սահմանը պահող զինվորների կյանքը: Նատաշա Պողոսյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով
Ժամկետանց և չգրանցված դեղեր ինչ են վաճառում քաղաքացիներին
Փաշինյանի՝ Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու փորձերը ձախողվեցին. Հարութ Սասունյան
Ակցիա Բըրբանքի Սրբոց Ղևոնդյաց Մայր տաճարում ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի-15 փետրվար 2026
«Ամրապնդե՛ք կասկածները»․ ինչու Արամուսում 4 հոգու սպանողին փորձաքննության չեն տանում
ՈւՂԻՂ. Ավինյանը նիստ է վարում. ինչ են քննարկում
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՏԻԶ, ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ԽՑԵՐ, ՎԱՏ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ
Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. մեկօրյա հյուրանոց և անորոշություն
Լրագրող Անի Գևորգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«ICE-ը ինձ առևանգեց». Հայ ընդդիմադիր գործիչը խոսում է Հենդերսոնի կալանավայրից
Վարդան Ղուկասյանն իր նոր ձևավորվող թիմով Հայաստանը դարձնելու է արևային երկիր ․Լևոն Բաղդասարյան
Երբ որ քաղաքական թիմը կազմված ա ոչ քաղաքական գործիչներից, բնականա որ չեն հասկանում ինչ են անում
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը
Ավտոերթ՝ «Վարդան Ղուկասյանը մենակ չէ» նշանաբանով
Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը



