Մնացական Բիչախչյանը մատնեց իշխանությանը . պատճառը Նարեկ Մալյանն է
2018-01-18 21:17:00
ՀՀ ոստիկանապետի երբեմնի խորհրդական Նարեկ Մալյանի , նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ու այս երկուսի անբաժան համախոհ ու զինակից հանդիսացող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի` իմ դեմ պլանավորված ու հետևողականորեն իրագործվող դավադրությունը ժամանակի ընթացքում միայն նոր դրսևորւմներ է ստանում, ինչը, թերևս, լավագույնս է արտահայտվել համապատասխան նամակագրության մեջ ` նամակագրություն, որը լիովին բացահայտում է այն դավադրության ճշմարիտ էությունը, որն արդեն գրեթե մեկ տարի է , ինչ իրագործվում է իմ դեմ :

Բանն այն է , որ համաշխարհային դատական պրակտիկայում լայնորեն կիրառվող Ընդդատության մասին դրույթը , որն , անկասկած , պետք է կիրառելի դառնա իմ պարագայում , չգիտես ինչ շինծու հիմնավորմամբ , Սիրունյանն ու Բիչախչյանը փորձում են չեղարկել . իբր հասցես չեմ փոխել ու մինչև հիմա հանդիսանում եմ հայաստանաբնակ քաղաքացի :
Այս ողջ պնդման մարազմայնությունը կայանում է , սակայն , նրանում , որ գիտակցական կյանքիս 18 տարիները անցկացրել ու շարունակում եմ բնակվել օվկիանոսից անդին ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում ` հանդիսանալով ԱՄՆ քաղաքացի: Ասել կուզեմ ` ՀՀ քաղաքացիական օրենսդրության 82- րդ հոդվածով սահմանվող Ընդդատության մասին օրենքը որևիցե կերպ չի կարող ինձ չվերաբերել :
 Նշենք, որ ամիսներ առաջ համակարգից հավերժ վռնդված /այդ մասին մանրամասը՝ շուտով/ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի գլխավորած բանդան՝ տեղափոխվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, «վերականգնելու» իրենց երբեմնի ունեցած պատիվն ու արժանապատվությունը և որպես  պատվին,արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված «վնասի» փոխհատուցում ՝ հոգևորականի որդին՝ Նարեկ Մալյանը,  ցանկություն է հայտնել դատարանին ինչ-որ Սիրունյան կոչված փաստաբանի թեթև ձեռքով դրամական միջոցների և ընտանիքիս պատկանող Երևանի մեր մեկ սենյականոց բնակարանի վրա արգելանք դնելու պահանջով:
Նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր տիկին Մարգարյանն ողջամիտ է գտնվել և մերժել է հայցի ապահովումը՝ գույքի, դրամական միջոցների վրա արգելանք դնելու և կիրառելու միջնորդությունը:
Մալյանն ու իր բանդան սփյուռքահայերին թալանելու նոր ձև են գտել:
Ակնհայտ է , որ հայցվորը , ում դերում հանդես է գալիս ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, նրա շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն, ի սկզբանե չէին կարող տեղյակ չլինել իրերի իսկությունից, մանավանդ, այն պարագայում , երբ անձնագրային տվյալներիս հանրայնացման հարցում վերջիններս իրենց գաղափարակից ու զինակից Մնացական Բիչախչյանի հետ ուղղակի մասնակցություն են ունեցել ` ֆեյսբուքյան միմյանց էջերին հավանություն են տվել ու ապօրինաբար ֆեյքերի միջոցով այդ ընթացքում ինձ ու հարազատներիս վարկաբեկել: /Կան բոլոր փաստերը/:
Այսինքն ` այս ողջ պատմությունն ի սկզբանե պլանավորված բնույթ է կրել :
Ավելին ` նրանց ապօրինության հերթական դրսևորումն է հանդիսանում նաև այն , որ ընտանիքիս դատի տալու մասին մեզ որևիցե ծանուցագիր չի ուղարկվել:  ԱՄՆ իմ փաստացի բնակության հասցեին ծանուցում  ուղարկելու փոխարեն, միտումնավոր,  Երևանի մեր տան հասցեով են ծանուցում ուղարկել,  որտեղ մենք , ինչպես նշեցի , արդեն 18 տարի է չենք բնակվում: Այսինքն՝ ոստիկանական համակարգից վռնդվածը և նրա փաստաբան կոչվածը ստել են դատարանին՝  չներկայացնելով մեր իսկական բնակության հասցեն, այն դեպքում, երբ մալյանական բանդան սոցցանցերում հանրայնացրել էր նաև Լոս Անջելեսի մեր հասցեն:
Դատարանին ուղարկված մեր միջնորդությանը, որ քաղ. գործը տեղափոխել ըստ մշտական մեր բնակության վայրի՝ սրանց խարդախ պլանները ձախողվել է, մինչև այն աստճանի, որ Բիչախչյան Մնացականը պաշտոնապես դատարանին ներկայացրած գրավոր փաստաթղթում մատնել է իշխանություններին, որ դրսում ապրողները դեռևս ընտրողների ցուցակում են:
Սա, որպես հայտարարություն եմ տալիս իրավապահներին, ինչ իրավունքով մեզ, որպես ԱՄՆ քաղաքացիներ գրանցել են ընտրողների ցուցակում և ով , ինչ անձնագրով է ներկայացել ընտրության և մեր փոխարեն ընտրել:
Բիչախչյան Մնացականի հայտարարությունը միայն մեզ չի վերաբերվում, այլ միլիոնավոր հայության, ովքեր դարձել են այլ պետության քաղաքացիներ, իսկ իրենց ձայնը օգտագործվում է Հայաստանում:

Ոմն  Սիրունյան ազգանունով փաստաբան, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին հարցում է ուղարկում , որի պատասխան նամակից պարզ է դառնում , որ մենք հաշվառումից դուրս չենք եկել , հետևաբար ` մեր բնակության վերջին վայր է հանդիսանում Երևանի բնակարանը և մենք պաշտոնապես բնակվում ենք Հայաստանում: Հետո հավելում, եթե, նույնիսկ, իրոք, մենք բնակվում ենք ԱՄՆ-ում, ապա, ՀՀ օրենսդրության համատեքստում բնակվում ենք ապօրինի: 
Սույն փաստաբանը, փաստորեն, ԱՊՕՐԻՆԻ խոսքով ոչ միայն վիրավորել է մեզ, այլ մի ամբողջ հզոր պետության, որի քաղաքացիներն ենք մենք, մի երկրի, որտեղ գործում է ՕՐԵՆՔԸ: Եթե մի փաստաբան վիրավորում, ստում է դատարանին, հայցվորի կեղտոտ գրառումների տակ հավանության նշան դնում՝ փաստաբան աշխատելու իրավունք չունի:
Նշենք, որ դրսում բնակվող որևիցե հայ գործնականում չի դիմում հյուպատոսարանին կամ դեսպանատանը ` հաշվառումից դուրս գալու համար :
Մենք, փաստացի ԱՄՆ քաղաքացիներ ենք ու 18 տարի է ` միանգամայն օրինական հիմունքներով բնակվում ու գործունեություն ենք ծավալում ԱՄՆ - ում ` համապատասխան երկրի Օրենսդրութան տառի: Հետևաբար ` 82- րդ հոդվածով սահմանված կարգն մեր պարագայում չեղարկելու մասին պնդումները չեն կարող իրավական տեսանկյունից հավաստի լինել, մի փաստ, որ ամբողջ աշխարհում ընդունված է Ընդդատության մասին հոդվածը:
Այս հարցի վերաբերյալ որևիցե բացասական եզրակացություն՝ զուրկ է օրինական հիմքերից : Այնպես որ ` նույն Մնացական Բիչախչյանը , փոխարենն իմ դեմ հորինածին գործեր սարքելու , ավելի լավ կլիներ պատասխան տար , թե այդ ինչպես պատահեց , որ իր աչքի առաջ, իր իսկ թիմակիցները , խախտելով բոլոր գրված ու չգրված օրենքները , շարունակաբար հանրայնացնում էին անձնագրային տվյալներս ու որևիցե պատասխանատվության չէին ենթարկվում : Դեռ ավելին, իմ բազմաթիվ բողոքներին՝ պաշտոնապես չհայտարարեց, որ իր ղեկավարած բաժնից անձնագրային գաղտնի տվյալների արտահոսք է տեղի ունեցել: Անգամ իր «զորակցությունն» էր հայտնում ֆեյք հանցագործներին, առաջինը տեղավորվելով նրանց էջերում՝ մասնակից լինելով անձնագրիս և սոցքարտիս տարածմանը: Փաստորեն ոստիկանությունում ֆեյքերի բանդա է գործել՝ ղեկավարվելով սրանց նմաններով: 
Ո՞ր երկրում նման բան կտեսնեք, աշխատանաքային ժամերին, այսպես ասած, պասպորտ սեղանի պետը ֆեյքերի հետ, ֆեյսբուքով հանցագործություն անի ու մնա իր պաշտոնին: Դա էր պատճառը նաև, որ հոգևորականի որդուն խայտառակ ձևով շպրտեցին համակարգից, իսկ նա հայտարարում էր՝ թե բա չեք ասի հաստիքի կրճատում էր, մեկ էլ ՝ թե բա ստեղծագործական աշխատանքի եմ անցնում՝ այծի դեմքով գիրք հրատարակելու ժամանակ չունեմ: Իսկ ոստիկանությունը մինչ այսօր էլ պաշտոնապես չհրապարակեց, թե ինչու են հեռացրել ոստիկանապետի խորհրդական Մալյանին:
 Սրա պատճառով է, որ մի ամբողջ համակարգ խայտառակվեց , քանի որ նա էր կեղտոտ տեխնոլոգիաների «մասնագետը», ով համակարգում է ֆեյքերի մի ամբողջ բանդա, և ում թիրախավորում է, ֆեյքերին ուղղորդում է տվյալ անձի կամ պաշտոնյայի դեմ: 
Սրանց նմանների պատճառով է, որ մարդիկ լքում են Հայաստանը՝ ասելով՝ ՕՐԵՆՔ ՉԿԱ: Սրան ակտիվ աջակից է նաև Մնացական Բիչախչյանը, ով իր այս հակաօրինական վարքագծով իրականում ամենամեծ վատությունն է անում, նա մատնում է իշխանություններին ` գործնականում ապացուցելով այն , ինչը վաղուց հանրահայտ իրողություն է :
Բոլորն էլ գիտեն , որ ընտրություններին հենց անձնագրային տվյալների միջոցով են շատ հաճախ կեղծում ընտրողների ձայներն ու այսպիսով՝ իրենց համար ցանկալի արդյունք ստանում:
Սա իսկական ահազանգ պետք է լինի ` Սփյուռքում բնակվող բոլոր հայերին ուղղված , որոնց անձնական տվյալները , փաստորեն , գտնվում են ոչ ապահով ձեռքերում և կարող են ցանկացած պահի օգտագործվել իրենց դեմ ` հակառակ իրենց կամքի ու առանց իրենց իսկ իմացության: Ինձ հետ տեղի ունեցածն է սա փաստում:
Փաստորեն Բիչախչյանի կողմից գլխավորած վարչությունն այսօր տոտալ կեղծիքի ու ապօրինության որջ է իրենից ներկայացնում, ինչն ուղղակի աղետ է ու մտածելու տեղիք է տալիս: Բիչախչյանն իր համապատասխան նամակով ` ուղղված Երևան քաղաքի Ավան և Նոր – Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին փաստացի խոստովանում է այս խայտառակությունը ` կամա թե ակամա :
Ինչ վերաբերում է նամակում Բիչախչյանի կողմից արված այն պնդմանը , թե մենք, եթե նույնիսկ բնակվում էլ ենք ԱՄՆ - ում , ապա անում ենք դա միմիայն հակաօրինական հիմունքներով , ինչպես նաև այն պնդմանը , թե մենք սահմանված 183 օրվա ընթացքում չենք դիմել հյուպատոսարան ու հաշվառումից դուրս չենք եկել:
Նշեմ , որ նրա բոլոր այսպես ասած փաստարկները անհիմն են , քանի որ այն անձնագիրը , որում պարունակվող ինֆորմացիան ինքն ու իր զինակիցները ֆեյքերի միջոցով սոցցանցերում հանրայնացրել էին , հենց այդ անձնագիրն , ի գիտություն Բիչախչյանի, ես`Գայանե Մանուկյանս, ստացել եմ անմիջապես Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունից , ինչը ,թերևս, ևս մեկ անգամ փաստում է այն , որ ես օրինավոր բնակվում եմ ԱՄՆ-ում, դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ :
Բիչախչյան, Սիրունյան, Մալյան, ու մի շարք փնթիներ, լա՛վ իմացեք, Ընդդատության մասին օրենքը լիարժեքորեն տարածվում է մեզ վրա ու որևիցե բացառության մասին խոսելն այս պարագայում սովորական ջուրծեծոցի է :
Սիրունյանը դատարանին ուղարկած իր միջնորդության մեջ թմբկահարում է, թե այս հայցը բացառիկ դեպք է և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածը մեզ վրա չի կարող կիրառվել: Բացառիկ ասելով, Օրենքին չտիրապետող սույն փաստաբանը գուցե «հաշվի» է առել այն, որ մեր և այլ անձանց դեմ դավադրության մեջ անմիջականորեն ներգրավված, մի քանի ամիս առաջ նախագահականի հրահանգով 2 ժամվա ընթացքում իր փափուկ աթոռին ընդմիշտ հրաժեշտ տված իր վստահորդ Նարեկ Մալյա՞նն է...
Ի գիտություն Մ. Բիչախչյանին ` Ն. Մալյանի հետ նախագահականում տեղի ունեցած տհաճ միջադեպը շատ շուտով կարող է պատահել նաև իր հետ:
 Ինչպես ոստիկնապետին կանչեցին նախագահական և Մալյանին վռնդելու հրամանը տվեցին, այնպես էլ իրեն կարող են չեզոքացնել նույն նախագահականից եկող հրամանի համաձայն, քանի որ Բիչախչյանը ի լուր աշխարհի հայտնել է, որ այն անձինք, ովքեր մեկնել են օտարերկրյա պետություն և օրենքով սահմանված կարգով չեն դիմել ու հաշվառվել տվյալ պետության բնակության հասցեով, ուստի համարվում են ՀՀ-ում բնակվող քաղաքացիներ և որպես ՀՀ-ում հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիներ միշտ ընդգրկված են եղել ՀՀ ընտրողների ցուցակներում:
ՀՀ վիզաների և անձնագրային վարչության բաժնի պետը ասել կուզի, թե Հայաստանից արտագաղթողները, որ պետության քաղաքացին էլ լինեն, մնում են ՀՀ քաղաքացիներ և մասնակցում են ընտրություններին, մի ապացույց, որ Մնացականը, հանուն Մալյանի՝ մատնեց իշխանություններին:
Ինչ վերաբերում է Ընդդատության Օրենքին, մի բան հստակ է, որ դատարանը չի կարող շրջանցել Օրենքը և հաշվի չառնել մեր` ԱՄՆ քաղաքացիներ հանդիսանալու իրողությունը, ու որքան էլ ոմանց թվա, թե Նարեկի հայցը բացառություն է, ԱՄՆ քաղաքացի լինելու մեր հանգամանքը ոչ ոք չի կարող չեղարկել. Ընդդատության մասին օրենքը կարող է և պետք է տարածվի մեզ և յուրաքանչյուր այլ պետության քաղաքացու վրա:
Հիշեցնենք սույն պարոններին, որ մենք, ոչ թե ինչ - որ օդում կախված մեկն ենք ` պարզապես Հայաստանից առժամանակ փախած կամ երկիրն ինչ - ինչ նկատառումներից ելնելով լքած անձեր , այլ ԱՄՆ քաղաքացիներ , ինչն ինքնաբերաբար նշանակում է , որ Ընդդատության մասին օրենքն անմիջականորեն կարող է և պե՛տք է վերաբերվի նաև մեզ:
Այս հարցի վերաբերյալ որևիցե բացասական եզրակացություն զուրկ է օրինական հիմքերից:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 60542 անգամ