USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ ոստիկանապետի խորհրդական Ն. Մալյանը խորհուրդ չի տվել ոստիկանապետին, այլ՝ ակտիվ մասնակից է եղել խմբակային հանցագործությանը....
2017-05-21 20:20:00
Տպել Տպել

ՀՀ ոստիկանության համար աշխատող newspress.am, haymedia.am և 4news.am կայքերը հրապարակել են ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումն, ուր նա, արդարի դիմակը դեմքին , լացակումած, աղիողորմ հայտարարում է , թե իբր ես ` Գայանե Մանուկյանս ու մայրս ` Գոհար Խաչատրյանը , 6 ամիս շարունակ զբաղված ենք իր անձի մասին հայհոյանքներ տարածելով։

Նախ` նշենք,որ Մալյանը ոչ մի բարոյական իրավունք չունի որևէ մեկին որևիցե բանում մեղադրելու, քանի որ նա վաղուց է վերածվել մարդկանց գլխին իսկական պատուհասի, ով օգտվելով իր դիրքից` իսկական տեռորի է ենթարկում մարդկանց` առանց չափ ու սահման ճանաչելու:
Անգամ Մալյանի ֆեյսբուքյան էջն այսօր դիտարկվում է որպես ՀՀ ոստիկանապետի խորհրդականի պաշտոնական մի էջ, ուր նույնիսկ «Սասնա Ծռեր»-ի համակիրների հասցեին են արվում ստորացուցիչ, հայհոյախառն գրառումներ, վերջերս էլ՝   Զարուհի Փոստանջյանի   մասին:

Ու եթե Մալյանն այդպիսով օգտվում է իր սահմանադրական իրավունքից ու վիրավորում սփյուռքահայերին` նշելով, որ զզվում, ատում է սփյուռքահայերին, մասնավորապես՝ լոսանջելեսահայերին, ապա վերջիններս էլ իրենց իրավունքն են իրացրել Մալյանի հանդեպ` ցույց տալով նրան իր տեղը: Խոտորնակին՝ խոտորնակ: Եվ հետո` ամենայն հայոց ազգի խորհրդական Մալյանը, փիսոյի նման լացակումած համայն հայությանը տեղեկացնում է, որ USArmenianews.com լրատվական կայքը ժամանցային է, այն պարագայում, երբ բոլորը գիտեն` կայքը անկախ, ազատ լրատվական է: Եթե կայքն, ըստ իրեն, ժամանցային է, ապա էլ որտե՞ղ է վարկաբեկվել իր բարի, անարատ, զուլալ անունը , մաքրամաքուր կենսագրությունը:

Կայքում ընդամենն իր խոսքերն են հրապարակվել՝ առանց որևէ խմբագրման, ուր նա հստակորեն վարկաբեկել է լոսանջելեսահայերին, ինչի դիմաց արժանացել է համապատասխան մեկնաբանությունների: http://www.usarmenianews.com/am-n-4349.html

http://www.usarmenianews.com/am-n-4971.html
Էլ ինչո՞ւ է իրեն վիրավորված կամ վարկաբեկված զգում:

Ո՞վ է իրեն թույլ տվել ԱՄՆ քաղաքացուց, մեծահասակ կնոջից տունը խլել`կալանք դնելով տան վրա ու այդ ստոր քայլի մասին նյութեր տպագրել 4news.am, newspress.am, haymedia.am կայքերում:
Փոխարենն ինքն իրեն պախարակի ու խարազանի, քանի որ ամիսներ շարունակ հենց ինքն է մեր դեմ իսկական արշավ սկսել`  վարկաբեկել, մեր բարի անունը կեղտոտել, դեռ մի բան էլ փնթփնթում  ու պատիվ  է պահանջում:

Տեղեկացնեմ, որ հունվար ամսին, ՀՀ ոստիկանության մամլո ծառայության պետ Աշոտ Ահարոնյանի հետ ՖԲ հեռախոսային զրույցներ եմ ունեցել, և նա հանդես է եկել այս ամենի պարզաբանման համար որպես 3-րդ անձ՝ իմ , ոստիկանապետի , նրա համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների միջև :

Աշոտ Ահարոնյանն զրույցում ասաց , որ Նարեկը լավ է տիրապետում կեղտոտ բոլոր տեխնոլոգիաներին և կարող է ոստիկանական ֆեյքերին, բարեկամներին, իմ դեմ ուղղորդել ՝ ինչը` Մալյանն, այդպես էլ արեց : (Կա ապացույցը)

Կցանկանայի տեղեկացնել հանրությանը , հունվար ամսին, իմ և Աշոտ Ահարոնյանի զրույցում ասել եմ, որ եթե Նարեկ Մալյանը ապացուցի, որ այս ամենի ետևում նա կանգնած չէ, և օգնի որպես համակարգի 2-րդ դեմք, բացահայտելու ֆեյքերին, ես ունեմ այդ քաջությունը հրապարակավ ներողություն խնդրելու նրանից, որ նրան մաս եմ դարձրել հանցագործությանը: Բայց, ինչպես հանրությունը տեսավ, որ նա 6 ամիս ոչ մի քայլ չկատարեց որպես պաշտոնյա բացահայտելու, այլ՝ անձամբ մասնակիցը եղավ նա և իր ընտանիքի անդամները՝ հայրը, կինը, քույրն ու եղբայրը: (Կան բոլոր ապացույցները)

Հարց եմ տալիս ամենայն հայոց խորհրդականին, ով միշտ աղմկահարույց պատմությունների մեջ է, (Անալիտիկ) ի՞նչ քայլեր ձեռնարկեց իր վերադասի հետ միասին բացահայտելու այս աղմկահարույց հանցագործությունը՝ մի խմբակային հանցագործություն, որի գլխավոր մասնակիցները ոստիկանության համակարգի աշխատակիցներն են ու համակարգի պաշտոնյաներ:

Հիմա` ավելի մանրամասն:
Իրականում այն լուսանկարը , որ դրվել է շրջանառության մեջ , ոստիկանության ֆեյքերի և համակարգի միջոցով, 2016 թվականի հունվարին արված լուսանկար է:
Քեռուս մահվան տխուր առիթով, հունվարին, ես ու մայրս 10 օրով Երևանում էինք գտնվում, ու վերջին օրը, մեզ ճանապարհելիս Լոս Անջելես՝ իմ շատ սիրելի քավորի ընտանիքը մեզ հրավիրել էր ընթրիքի:
Լուսանկարն այդ ժամանակ է արվել : Նկարում բոլորիս զգեստները սև են : Այդ լուսանկարն իրականում ընտանեկան լուսանկար է , որ արվել է հիշողության համար, քանի որ, ցավոք,  միշտ չէ, որ մենք կարողանում ենք գալ հայրենիք :
Ամիսներ հետո , ինչպես բոլորն են սովորաբար իրենց նկարները տեղադրում Ֆեյսբուքում , ես նույնպես տեղադրեցի ու այն էլ՝ ընդամենը մեկ շաբաթով : Փաստորեն ` ոստիկանական հանցավոր խումբը` առանց իմ իրավունքի , գաղտնի, յուրացրել է իմ ընտանիքին պատկանող նկարը , և հետո համակարգչային համապատասխան ծրագրի օգնությամբ դրանք անբարո նկարների վերածել , և այն դրել շրջանառության մեջ ՝ վարկաբեկիչ գրառումներ կատարելով :
Ի՞նչ որակումներ կարելի է տալ սրանց , երբ անգամ տխուր առիթով արված ընտանեկան լուսանկարը ֆոտոշոփով այլանդակում են ու տարածում Ֆեյսբուքյան բոլոր խմբերում :
Արդարև , մի արգահատելի գործողություն , որ կատարել են ՀՀ ոստիկանական համակարգին պատկանող ֆեյքերն, բարձրաստիճան պաշտոնատար անձինք և Ներքին զորքերի փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը:
Զարմանալի է , բայց փաստ , որ Մալյանի « ինքնասիրությունը » այսօր ՝ 6 ամիս հետո արթնացավ, միայն՝ փորձելով իր « պահանջներով » շեղել ընտանիքիս այն պահին , երբ նրանց կողմից հովանավորված անձինք կանգնած են դատարանի և Օրենքի առաջ :

Ասեմ ` բոլոր հանցագործության մասնակիցների գրառումները ստորակետից մինչև վերջակետ ունեմ , անգամ Մալյանի քահանա հոր , Նաիրա Նահապետյանի օգնական Մալյանի քրոջ , Մալյանի կնոջ կողմից կատարված գրառումները , նրանց կողմից մասնակից լինելը , կեղտոտ խոսքերի տակ հավանության նշան դնելը և իրենց Ֆեյսբուքյան էջերին տեղադրելու վերաբերյալ փաստերը :
Այսպիսով՝ դուք չարաշահել եք ձեր պաշտոնեական դիրքը , աշխատանքային ժամերին կատարել եք խմբակային կազմակերպված հանցագործություն , անհիմն վարկաբեկել եք մի քանի ընտանիքներ , նսեմացրել եք մարդկանց գիտակցական կյանքում ձեռք բերված արժանապատվությունն ու պատիվը , սպառնացել , թե չենթարկվելու դեպքում ֆեյքերի մի մեծ բանակ մեր դեմ կուղորդեք ` մի բան , որ չեք կարող հերքել , քանի որ հանցավոր խմբակային խուլիգանությանը ականատես է եղել

համայն հայությունը :

Հարց եմ տալիս ոստիկանական համակարգին՝ ինչո՞ւ հենց ես , իմ ընտանիքը , իմ հարազատը ....
Ի՞նչն էր պատճառը ինձ թիրախավորելու ...

Պատվեր էր , ու՞մ կողմից ...

Ո՞վ էր պատվիրատուն, Լոս Անջելեսի՞ց էր , թե` Հայաստանի՞ց , կամ գուցե պատճառը ոստիկանապետի տարիներով կուտակված վրե՞ժն էր` իմ միջոցով մարդկանց ներքաշելու և հին պատմությանը նոր երանգ տալու ...
Հանրությունն ականատես դարձավ այս ամենին , եղավ իմ կողքին , ճշմարտության կողքին և բոլորը հասկացան , որ ոստիկանական մի մեծ բանդա՝ ապօրինաբար , իմ դեմ է դուրս եկել , ոչ միայն ստոր գրառումներ են կատարել ու դեռ շարունակում կատարել , այլև սպառնալից գրություններ են գրել ու դեռ գրում, թե գումար կտան, որպեսզի մեզ մարդասպանները վնասեն : Իսկ այս ընթացքում ձեր կողքին եղան միայն խմբակային հանցագործներ, սրբություն չունեցող պնակալեզներ, մի փոր հացով վաճառվող լրբեր, ովքեր պատասխան են տալու Օրենքի ողջ խստությամբ:
Հիշեցնեմ, որ կան բոլոր գրառումների ապացույցներն`արված ոստիկանական բանդայի կողմից : Ասեմ զրպարտողներին, որ ես ու մայրս, ով նույնպես ունի բարձրագույն կրթություն և 28 տարի աշխատել է Երևանի պետական համալսարանում , հանդիսանում ենք ԱՄՆ քաղաքացիներ , պաշտպանված ենք Օրենքով ու կուլ չենք գնալու ՀՀ ոստիկանության կողմից միտումնավոր կազմակերպված բանդայի հանցագործություններին:

Օրենքի պաշտպաններին ենք ներկայացրել ձեր սպառնալիքները անուն առ անուն՝ ոստիկանապետից սկսած մինչև նրա փեսա պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով, ինչպես հայտնի է, Լոս Անջելեսում ունի թանկարժեք տներ, որի կանխիկ գումարները զերծ ենք մնում հանրությանը տեղեկացնելու թե ում միջոցով են այդ գումարները հասել Միացյալ նահանգներ, սա մի հարց է, որը կհետաքրքրի Դաշնային ծառայությանը:
Գրավոր և ձայնագրված ամբողջ իրողությունը` փաստերով, հանձնել եմ ընտանեկան փաստաբանիս ` նշելով , որ այս ամենի պարագլուխը ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն է ` գլխավորությամբ իր վերադասի :
Այս պահից սկսած նշված անձինք թո՛ղ ամեն օր աղոթեն , որ մեզ բան չպատահի , քանի որ ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է , ԱՄՆ Օրենքի ողջ խստությամբ :
Ի դեպ`ավելորդ չէր լինի նշել, որ այս ամենին ի սկզբանե տեղյակ է եղել ոստիկանապետը , որ ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրային վարչությունից ապօրիանաբար համացանցում է հայտնվել իմ` ՀՀ անձանգրիս պատճեն , գաղտնիք պարունակող տվյալներս՝ սոց քարտիս համարը , բնակության վայրը և հասանելի դարձել ամբողջ աշխարհին , ինչն օրենքի կոպիտ ոտնահարում է :
Այդ մասին բազմիցս հայտարարություն եմ տվել և նորից եմ տալիս, որ կատարվել է հանցագործություն , որի համար 5 օրվա ընթացքում պատասխան պետք է տան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա խորհրդականը, ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետը և նշված ժամկետում պետք է հեռացնեն համացանցից անձնական մեր տվյալները , հայտարարեն հանրությանը, թե ով է այդ հանցագործությունը իրականում կատարել, հակառակ դեպքում՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին, ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին դատի ենք տալու համակարգում խմբակային հանցագործություն կատարելու փաստի առթիվ , որ այս ամիսների ընթացքում նրանք պարտակել են ՀՀ ոստիկանութան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված համակարգում խմբակային հանցագործությունը` մաս կազմելով այդ ամենին, և այդ ամիսների ընթացքում մամուլով հանցագործության մասին հանդես չեն եկել, որից պարզ է դառնում , որ համակարգում ծածկադմբոց են արել կատարված խմբակային հանցագործությունը:

Պահանջը 5 օրյա ժամկետում չկատարելու դեպքում՝ այս օրից սկսած 5-րդ օրը փաստաբանները դատարան կներկայացնեն հայցադիմումը, և որպես հայցի ապահովման միջոց կկիռարվեն արգելանքի միջոցներ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա խորհրդական Նարեկ Մալյանի և ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին պատկանող անշարժ գույքերի վրա,և որպես բարոյական վնասի փոխհատուցում յուրաքանչյուրից 3 միլիոն դրամի հայց կներկայացվի՝ ինչպես նաև կհավելվի դատական և փաստաբանական բոլոր ծախսերը:
Տեղեկացնենք, որ ոստիկանական բոլոր ֆեյքերի էջերում տեղավորվել են Նարեկ Մալյանն և Բիչախչյանն, ովքեր միշտ ֆեյքերի կեղտոտ ու ստոր գրառումների տակ հավանության նշան են դրել և պարբերաբար ակտիվ շփման մեջ եղել նրանց հետ: Կան բոլոր ապացույցները:
Որպես ԱՄՆ քաղաքացիներ արդեն դիմել ենք ԱՄՆ իրավապահներին , Դաշնային ծառայությանը , ԱՄՆ Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակին , ՀՀ - ում ԱՄՆ դեսպանին , որպեսզի իրենք հետամուտ լինեն իրենց քաղաքացիների նկատմամբ ՀՀ ոստիկանապետի , ոստիկանապետի խորհրդականի և ողջ համակարգի կողմից իրականացվող ապօրինությունների վերհանմանը:
Վերջիններս իրենց կեղտոտ տեխնոլոգիաները կիրառել են ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ և աշխատանքային պարտականությունները թողած` 6 ամիս շարունակ զբաղվել են հանցագործությամբ :
Սպասում եմ նաև ՀՀ նախագահի կողմից ուղղորդված պաշտոնատար անձանց կողմից պարզաբանմանը ` տեղեկացնելու ինձ, թե ինչպես և ով է ոստիկանութան բազայից ապօրիանաբար տեղադրել իմ անձնական տվյալները՝ սոց . քարտիս , անձնագրիս և բնակության վայրի մասին գաղտնի տեղեկությունը :
Ոստիկանության առջև արդեն ես եմ դնում իմ պայմանը , հակառակակ դեպքում ` ես համայն հայության , ամերիկյան լրատմամիջոցների և իրավապահների առաջ կպատռեմ ոստիկանապետի , Նարեկ Մալյանի , փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի և այլ պաշտոնատար անձանց դիմակները , ովքեր ամիսներ շարունակ զբաղվել են հանցավոր խմբակային տեռորով ԱՄՆ - ում հավատարմագրված լրատվականի ղեկավարիս , լրագրողիս , ընտանիքիս և հարազատներիս նկատմամբ :
Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ .....

Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 63879 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook