Բոլորին է հայտնի, որ Սերժ Սարգսյանը սիրում է իր կողքին հավաքել բոլոր «աբիժնիկներին», կամ վարկաբեկվածներին
2016-08-18 19:40:00

Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, թե Արմեն Գևորգյանը, որն առավելապես հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մարդը» լինելու փաստով, մոտ ապագայում հայտնվելու է գործադիրում, ավելին՝ գործադիրի ղեկավար է նշանակվելու:

Շատերի մոտ այս տեղեկությունը անլուրջ կատակ է ընկալվում՝ նախ ինչպես նշեցինք Գեւորգյանի հայտնի կապի պատճառով, երկրորդ, որ վարչապետի պաշտոնում չի կարող պատահական մարդ հայտնվել, եթե նա իշխանությունում չունի ազդեցության տիրույթ կամ էլ ահռելի ֆինանսներ, որոնք հարկ եղած ժամանակում կներդրվեն իշխանության այս կամ այն խնդիրների լուծման համար։

Սակայն Արմեն Գեւորգյանի՝ իբրեւ զտարյուն ինտիլիգենտի, առավել եւս ինտիլիգենտ հրեշտակի մասին պատկերացումները մտացածին են։ Նա իշխանության այն հազվագյուտ տեսականուց է, որն արտաքուստ պահելով ինտիլիգենցիային բնորոշ բոլոր վարքականոնները, օլիգարխիկ կենսակերպ է վարում ու ամբողջությամբ կրում այդ խավի փիլիսոփայությունը։ Պարզապես նրա առավելությունը այն է, որ մտավոր կարողությունները կարողանում է հարմար պահի օգտագործել ու հասկանում է, թե տվյալ իրավիճակն ինչ է պահանջում։ Օրինակ , նա կարողացավ այնպես անել, որ 2015-ին փոխվարչապետի պաշտոնից իր հրաժարականն ընկալվի իբրեւ կրիմինալի մերժում։

Մամուլում գրվեց, որ Գեւորգյանի հրաժարականի պատճառը Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նշանակումն է Սյունիքի մարզպետի պաշտոնում: Գևորգյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, այդ նշանակումն անմիջապես իր կադրային քաղաքականության հետ էր կապել, նշելով, որ չի կարող Լիսկային ի պաշտոնե ներկայացնել նշանակման:

Դրանից հետո Գեւորգյանն աշխատանքի անցավ մասնավոր սեկտորում, Ռուբեն Վարդանյանի կազմակերպություններից մեկում, անգամ որոշ ժամանակ արտագաղթեց Հայաստանից ու հանկարծ 2016 թվականի հունիսի 6-ին շատերի համար անակնկալ հայտարարվեց, որ նա ՀՀ ԱԱԽ քարտուղար է նշանակվում։ Դրան նախորդել էր Արմեն Գևորգյանի հարցազրույցը, որի շրջանակներում Քոչարյանի «մարդը» դրական ռեւերանսներ էր արել Սերժ Սարգսյանին։

Այն, որ Սերժ Սարգսյանը անկրկնելի ձեռագիր ունի իր կողքին հավաքել բոլոր «աբիժնիկներին», կամ վարկաբեկվածներին, բոլորին է հայտնի, խնդիրն այն է, որ Արմեն Գեւորգյանի համար եւս գործում է սկզբունքը, որ «չկան հավերժ թշնամիներ, կան միայն շահեր» եւ հանուն պաշտոնի մեկ օրում Քոչարյանի «մարդը» լինելուց կարող է հրաժարվել ու դառնալ Սերժ Սարգսյանինը, պարզապես տարիներ շարունակ նա կարողացել է իրեն դրսեւորել կամային անհատականություն, որն առավելապես տեղավորվում է ինտիլիգենցիայի շարքերում, սակայն տակից ապրում է այնպես, ինչպես օլիգարխները։

Հիշեցնենք, որ վերջերս «Հետք» էլեկտրոնային կայքը հրապարակեց usarmenianews.com ծավալուն հոդված, որտեղ փաստերով ապացուցվում էր` Արմեն Գևորգյանի հետաքրքրությունը անշարժ գույքի ոլորտում:

Անշարժ գույքի առուվաճառքի ու վարձակալության բիզնեսով վերջինս զբաղվում է Չեխիայում։ Նրան են պատկանում «Արդշինինվեստբանկ», «Կոնվերս բանկ»-երի բաժնեմասերը, Հյուսիսային փողոտայում մայրապետյանի հետ 30 տոկոսի փայատեր է, անշարժ գույք ունի Դուբայում, ԱՄՆ-ում կլինիկայի մասնաբաժին եւ անշարժ գույք, «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի 30 տոկոսը բաժնետերն է։

Այնպես որ, կասկած պետք չէ ունենալ, որ մի օր էլ այս թաքնված օլիգարխը կարող է ավելի մեծ բարձունքներ նվաճել՝ դառնալով վարչապետ։

Անի Սահակյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 1137 անգամ